«Սա Ռուսաստանի հիբրիդային պատերազմն է»․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Եվրոպային կոչ է արել դուրս գալ հարմարավետության գոտուց

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը եվրոպական երկրներին կոչ է արել «դուրս գալ իրենց հարմարավետության գոտիներից»՝ համարժեք արձագանքելու այն հիբրիդային պատերազմին, որը, նրա կարծիքով, Ռուսաստանը վարում է Եվրամիության դեմ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ստրասբուրգում Եվրախորհրդարանում ունեցած ելույթում ֆոն դեր Լեյենը մեկնաբանել է եվրոպական օդանավակայանների վրա անօդաչու թռչող սարքերի մի շարք թռիչքները, ինչպես նաև ենթակառուցվածքներին վերաբերող այլ միջադեպերը։

Վերջին շաբաթներին անհայտ անօդաչու թռչող սարքերը ստիպել էին ժամանակավորապես փակել Կոպենհագենի, Օսլոյի և Մյունխենի օդանավակայանները։

Եվրահանձնաժողովի ղեկավարը անօդաչու թռչող սարքերի թռիչքների համար ուղղակիորեն չի մեղադրել Ռուսաստանին, սակայն դրանք անվանել է «սպառնալիքների աճի վտանգավոր միտման մի մաս»։

«Մեր միության տարածքում կտրվում են ստորջրյա մալուխներ, օդանավակայաններն ու լոգիստիկ կենտրոնները խաթարվում են կիբեռհարձակումներից, իսկ ընտրությունների դեմ չարամիտ ազդեցության արշավներ են տարվում։ Սա պարզապես պատահական սպառնալիք չէ։ Սա կազմակերպված և ավելի ու ավելի ինտենսիվ արշավ է, որի նպատակն է անհանգստություն սերմանել մեր քաղաքացիների շրջանում, փորձարկել մեր վճռականությունը, պառակտել մեր միությունը և թուլացնել մեր աջակցությունն Ուկրաինային։ Ժամանակն է այն անվանել իր իսկական անունով։ Սա հիբրիդային պատերազմ է, և մենք պետք է այն չափազանց լուրջ ընդունենք», – հայտարարել է  ֆոն դեր Լեյենը։

Նա կոչ է արել Եվրոպային արձագանքել Ռուսաստանի «հիբրիդային պատերազմին» ոչ միայն ավանդական պաշտպանական մեթոդներով, այլև անօդաչու թռչող սարքերի համար ծրագրային ապահովում մշակելով, խողովակաշարերի բաղադրիչներ արտադրելով և կիբերհարձակումներին հակազդելու համար արագ արձագանքման խմբեր ստեղծելով։

Ռուսաստանը բազմիցս հերքել է Եվրոպայում տեղի ունեցած տարբեր միջադեպերին իր մասնակցությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի