Սթիվ Ուիթկոֆն ու Թրամփի փեսան կմիանան Եգիպտոսում Գազայի շուրջ բանակցություններին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, այսօր կմիանան Գազայի խաղաղության ծրագրի շուրջ իսրայելցի բանակցողների և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների միջև Եգիպտոսում բանակցություններին։ Գործընթացին ծանոթ պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյան BBC-ին ասել է, որ երեքշաբթի ը անուղղակի բանակցությունների երկրորդ օրն ավարտվել է առանց շոշափելի արդյունքների։

Հոկտեմբերի 7-ին՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման երկրորդ տարելիցին, Թրամփը դրական տոնով հայտարարել է, որ «կա հնարավորություն, որ կկարողանանք խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում»։ Թրամփը լրագրողներին ասել է, որ կանեն ամեն ինչ, որպեսզի բոլորը հետևեն համաձայնագրին։ Նա նաև նշել, որ Միացյալ Նահանգները ցանկանում է, որ պատանդներն անհապաղ ազատ արձակվեն։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի մեկնաբանել բանակցությունների ընթացքը, սակայն ասել է, որ դրանք մտել են վճռորոշ փուլ։ Սոցիալական ցանցերում գրառման մեջ Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելը կշարունակի գործել իր ռազմական նպատակներին հասնելու համար։

«Բոլոր առևանգվածների վերադարձը, ՀԱՄԱՍ-ի ռեժիմի վերացումը և խոստումը, որ Գազան այլևս սպառնալիք չի ներկայացնի Իսրայելի համար»,- նշել է նա։

Բանակցություններին ծանոթ աղբյուրը BBC-ին հայտնել է, որ Ուիթկոֆը և Քուշները պետք է ԱՄՆ-ից մեկնեին երեքշաբթի երեկոյան և Եգիպտոս ժամանեին չորեքշաբթի։

Բանակցություններին կմասնակցի նաև Կատարի վարչապետ շեյխ Մոհամմեդ բին Աբդուլ Ռահման ալ Թանին, որը համարվում է հիմնական միջնորդը։ Ակնկալվում է, որ նրան կմիանա նաև թուրքական հետախուզության ղեկավարը Իբրահիմ Քալընը։

Ըստ աղբյուրի՝ նախօրեի բանակցությունները «դժվար են եղել և դեռևս որևէ իրական առաջընթաց չեն արձանագրել», սակայն միջնորդներն ամեն ինչ անում են՝ երկու կողմերի դիրքորոշումների միջև եղած տարբերությունը կրճատելու համար։

Ավելի վաղ պաղեստինցի պաշտոնյան հայտարարել էր, որ բանակցությունները կենտրոնացած են եղել հինգ հիմնական հարցերի շուրջ՝ մշտական ​​​​հրադադար, ՀԱՄԱՍ-ի կողմից դեռևս պահվող պատանդների փոխանակում Գազայից պաղեստինցի բանտարկյալների և կալանավորվածների հետ, իսրայելական զորքերի դուրսբերում Գազայից, մարդասիրական օգնության մատակարարման կազմակերպում և տարածքի պատերազմից հետո կառավարում։

ՀԱՄԱՍ-ի գլխավոր բանակցող Խալիլ ալ-Հայյան, որին Իսրայելը փորձել էր վերացնել Կատարի վրա վերջերս կատարված հարվածի ժամանակ, եգիպտական ​​պետական ​​Al Qahera News TV-ին հայտարարել է, որ խմբավորումը պատրաստ է «լուրջ և պատասխանատու բանակցությունների»։ Նա ասել է, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է համաձայնության գալ, բայց Թրամփից և միջազգային հանրությունից «իրական երաշխիքներ» են պետք, որ պատերազմը կավարտվի և չի վերսկսվի։

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Ֆաուզի Բարհումը հայտարարել է, որ խմբի բանակցողներն աշխատում են վերացնել «ժողովրդի ձգտումներին համապատասխանող համաձայնության հասնելու բոլոր խոչընդոտները»։

Հոկտեմբերի 7-ի հարձակման տարելիցի կապակցությամբ ուղղված ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել բոլոր կողմերին համաձայնվել Թրամփի խաղաղության ծրագրին՝ այն որակելով որպես «այս ողբերգական հակամարտությունը վերջ դնելու պատմական հնարավորություն»։

Հարցումներն էլ ցույց են տալիս, որ իսրայելցիների մոտ 70%-ը ցանկանում է, որ պատերազմն ավարտվի՝ պատանդների ազատ արձակման դիմաց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի