Օկամպոն կասկածի տակ է դնում Ռուբեն Վարդանյանի հարցով ՄԱԿ-ի խմբի եզրակացությունը․ պարզվել է խմբի անդամի կապը SOCAR-ի հետ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

2025 թվականի փետրվարի 17-ին Անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը (UNWGAD) հրապարակել էր թիվ 46/2024 եզրակացությունը՝ Բաքսում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կալանավորման վերաբերյալ: Խումբը եզրակացրել էր, որ Վարդանյանի կալանավորումն Ադրբեջանի կողմից կամայական չէր։

Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, սակայն, փորձագիտական ​​կարծիք է ներկայացրել, որը բացահայտում է շահերի բախման իրական պատկերը, որը լուրջ կասկածներ է առաջացնում ՄԱԿ-ի հանձնախմբի անաչառության վերաբերյալ, փոխանցում է Free Armenian hostages-ը իր ֆեյսբուքյան էջում։

Մասնավորապես, պարզվել է, որ խմբի ներկայիս նախագահող Գաննա Յուդկիվսկան Equity Law Firm-ի գործընկեր է, որն Ուկրաինայում ներկայացնում է Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը՝ SOCAR-ը։ Սա ուղղակի ֆինանսական կապ է Ադրբեջանի հետ, որը Վարդանյանի գործով կողմերից մեկն է։ ՄԱԿ-ի կանոնները պահանջում են բացառիկ անկախություն և ինքնաբացարկում, երբ առկա է շահերի բախում։

Փոխարենը, Յուդկիվսկան չի բացահայտել SOCAR-ի հետ կապը, չի հայտնել ինքնաբացարկ, մասնակցել է թիվ 46/2024 կարծիքին։

Նշվում է, որ Յուդկիվսկայի ամուսինը ադրբեջանական արմատներով ուկրաինացի քաղաքական գործիչ է (անունը չի հաղորդվում), որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, ամուր կապեր ունի Ադրբեջանի հետ և հրապարակայնորեն աջակցել է Արցախի շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշմանը։

Օկամպոն եզրակացնել է, որ Յուդկիվսկայի մասնակցությունը թիվ 46/2024 կարծիքին, խախտում է ՄԱԿ-ի վարքագծի կանոնագիրքը, WGAD-ի աշխատանքային մեթոդները, ՄԱԿ-ի աշխատակազմի կանոնակարգը շահերի բախման վերաբերյալ։

Այս ամենը լուրջ կասկածի տակ է դնում թիվ 46/2024 կարծիքի անաչառությունը։

Նշվում է, որ ՄԱԿ-ը պետք է անհապաղ վերանայի այս գործը։