ՌԴ-ում բենզինի դեֆիցիտ է, ՀՀ-ում գներն աճել են

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Վերջին ամսում բենզինն ու դիզելային վառելիքը թանկացել են։  Ըստ ՎԿ-ի՝ բենզինի և դիզելային վառելիքի գները սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել են 4.4% և 3.9%-ով: Իսկ այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 1.1% գնանկում և դիզելային վառելիքի՝ 1.5% գնաճ, իսկ  նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 0.1% գնանկում և 3.2% գնաճ:

Բենզինի առուվաճառքով զբաղվող ընկերություններից մեկի ներկայացուցիչը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց մոտ  «Պրեմիում» դասի մեկ լիտր բենզինը այսօրվա դրությամբ վաճառվում է 520 դրամով, իսկ «Ռեգուլյար» տեսակի գինը 500 դրամ է կազմում։ Տնտեսվարողը գների  բարձրացումը պայմանավորում է ներկրման գների աճով, որն էլ իր հերթին կապված է Ռուսաստանի Դաշնությունում բենզինի դեֆիցիտով։

Տնտեսագետ Աղասի Թավադյանն ընդգծում է՝ դիզվառելիքի շուկայում գների աճի պատճառներից է Ռուսաստանում վառելիքի դեֆիցիտը, քանի որ բերքահավաքի շրջանում պահանջարկը մեծացել է։ Մյուս կողմից էլ, ըստ նրա՝ ուկրաինան ռուսական նավթային օբյեկտներին է հարվածում, ինչը ևս ազդում է ծավալների վրա։

«Անցյալ տարի էլ այս ժամանակ նույն վիճակն էր, բայց դեռ այս մասշտաբով նավթային հորերի վրա հարձակումներ չկար։ Բացի այդ, մոտ երեք ամիս ՌԴ-ում բենզինի արտահանման սահմանափակումներ էին գործում, որն, իհարկե, չէր տարածվում ԵՏՄ երկրների վրա, սակայն, այսպես թե այնպես այդ սահմանափակումները տարածվեցին վաճառվող բենզինի վրա, ինչպես նաև ՀՀ-ի վրա»,- նշեց նա։

Թավադյանը շեշտում է՝ թեև մեր հանրապետությունում բենզինի շուկայում մրցակցություն կա, նոր խաղացողներ են ի հայտ եկել, բայց հարևան Վրաստանի համեմատ մեր երկրում դիզվառելիքի գները բարձր են շուրջ 30  տոկոսով։ Բացի այդ, ըստ նրա, բենզինի գների վրա ազդել են նաև այս տարի վառելիք ներկրողների ու վաճառողների համար Վրաստանում առաջացած խնդիրները,  և հայ վարորդները ստիպված էին գումար տալ վրացի մաքսավորներին, որպեսզի կարողանան  մաքսակետն անցնել։

«Օրինակ, հեղուկ գազի,  ներկրման դեպքում, ըստ տարբեր խոսակցությունների, բեռնատարների բացթողնման համար կաշաք էին պահանջում։ Դա առաջացրել էր որոշակի կոռուպցիոն ռիսկեր։ Վրացական կողմն, իհարկե, սա հերքել էր, սական Գևորգ Պապոյանն ասել էր, որ նման խնդիր կա։ Սա բերել էր նրան, որ բենզինի գինը 10-20  դրամով թանկանում է»,- ասաց տնտեսագետը։

Ի դեպ, այս իրավիճակի ֆոնին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկացրել են, որ  ԵՏՀ խորհուրդը որոշել է ժամանակավորապես զրոյացնել վառելիքի ներմուծման մաքսային տուրքերի դրույքաչափերը։ Որոշումն ընդունվել է սեպտեմբերի 30-ին և շուտով  արդեն ուժի մեջ կմտնի։

ԵՏՀ խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ զրոյացնել շարժիչային բենզինի, ռեակտիվ շարժիչների վառելիքի, դիզելային վառելիքի, նավային վառելիքի և գազոյլի այլ տեսակների ներմուծման մաքսային տուրքերի դրույքաչափերը։

 

 

 Մանյա Պողոսյան