Իսրայելական բանակը կանգնեցրել է Գազա ուղևորվող ևս մեկ նավատորմ ու ձերբակալել տասնյակ ակտիվիստների

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Իսրայելական զինվորականները չորեքշաբթի վաղ առավոտյան Միջերկրական ծովում կանգնեցրել են ինը նավից բաղկացած նավատորմ, որը փորձում էր ճեղքել Իսրայելի կողմից Գազայի ծովային շրջափակումը, և ձերբակալել նավի վրա գտնվող տասնյակ ակտիվիստների։ Այս մասին հայտնել են նավատորմի կազմակերպիչները և Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը, գրում է France 24-ը։

Իսրայելական գերատեսչությունը հայտնել է, որ «Ազատության նավատորմի» (Freedom Flotilla) կոալիցիայի և «Thousand Madleens to Gaza» կազմակերպությանъ Գազա մեկնող 145 ակտիվիստները լավ վիճակում են և տեղափոխվում են Իսրայելի ափ։ Այնուհետև նրանց արտաքսելու են։

Այս ձերբակալությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ նախորդ նավատորմի մոտ 450 ակտիվիստներ, այդ թվում՝ եվրոպացի օրենսդիրներ և հայտնի կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը, անցյալ շաբաթ ձերբակալվել էին ավելի քան 40 նավակներով, որոնք փորձում էին հասնել Գազա՝ խորհրդանշական քանակությամբ մարդասիրական օգնություն տեղափոխելով։

Ավելի ուշ Իսրայելի իշխանությունները նրանց արտաքսել էին երկրից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի