Էրդողանը պնդում է, թե Թրամփը խնդրել է Թուրքիային՝ համոզել ՀԱՄԱՍ-ին ընդունել Գազայում խաղաղության ծրագրին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Թուրքիային «համոզել» ՀԱՄԱՍ-ին՝ ընդունել Գազայի պատերազմը դադարեցնելու իր ծրագիրը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Turkish Minute-ը:

Նրա խոսքերը հնչում են այն ժամանակ, երբ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցողները պետք է Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ հանգստավայրում անուղղակի բանակցությունների երրորդ օրն անցկացնեն՝ ուղղված Գազայի երկամյա պատերազմի դադարեցմանը, Կատարի, Թուրքիայի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին։

«Ե՛վ Միացյալ Նահանգներ մեր այցի ժամանակ, և՛ մեր վերջին հեռախոսազրույցի ժամանակ մենք պարոն Թրամփին բացատրեցինք, թե ինչպես կարելի է լուծում գտնել Պաղեստինում։ Նա հատուկ խնդրել է, որ մենք հանդիպենք ՀԱՄԱՍ-ի հետ և համոզենք նրանց»,- Ադրբեջանից Թուրքիա վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը։

ՀԱՄԱՍ-ի հետ սերտ կապեր ունեցող Թուրքիայի առաջնորդը հաճախ է մեղադրել Իսրայելին Գազայում «ցեղասպանության» մեջ, մեղադրանք, որը Իսրայելը բազմիցս հերքում է։

Անուղղակի բանակցությունները հիմնված են Թրամփի կողմից անցյալ ամիս առաջարկված 20 կետանոց ծրագրի վրա, որին չորեքշաբթի միանալու է Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընի գլխավորած թուրքական պատվիրակությունը։

«ՀԱՄԱՍ-ը պատասխանել է՝ մեզ ասելով, որ պատրաստ է խաղաղության և բանակցությունների: Այլ կերպ ասած՝ այն հակառակ դիրքորոշում չի ընդունել: Ես սա համարում եմ շատ արժեքավոր քայլ: ՀԱՄԱՍ-ը Իսրայելից առաջ է։ Մեր գործընկերները հիմա Շարմ էլ Շեյխում են։ Մենք այս գործընթացի ընթացքում միշտ կապի մեջ ենք եղել ՀԱՄԱՍ-ի  հետ: Մենք դեռևս կապի մեջ ենք։ Մենք բացատրում ենք, թե որն է ամենաողջամիտ ուղին և ինչ պետք է արվի, որպեսզի Պաղեստինը վստահորեն առաջ շարժվի դեպի ապագա»,- նշել է Էրդողանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի