Որ կուսակցություններն են հետաքրքրված Վաղարշապատի ընտրություններով և ովքեր են թեկնածուները

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է դիմել վեց քաղաքական ուժ՝ Վաղարշապատի ընտրությունների համար օգտահաշիվ ստանալու նպատակով։ ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանը Factor.am-ին փոխանցեց, որ այդ ուժերն են «Հայաստանի շնորհապետական», «Հայրենիք», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Մայր Հայաստան», «Ժառանգություն» կուսակցությունները և «Հաղթանակ» դաշինքը, որը ձևավորվել է ՝ «Առաջ» աջակենտրոն կուսակցություն և ՀՅԴ-ի միավորմամբ։

«Կուսակցությունները, ինչպես ընտրական գործընթացներում ներգրավված սյուբեկտները, հավատարմագրվում են էլեկտրոնային եղանակով։ Կուսակցությունները դիմում են ԿԸՀ-ին օգտահաշիվ ստանալու համար, այս օգտահաշիվների միջոցով ուժերը հետագայում լրացնում են իրենց ընտրական ցուցակները»,-ասաց ԿԸՀ խոսնակը։

Սեդա Ղուկասյանի փոխանցմամբ՝ կուսակցությունները օգտահաշվի համար ԿԸՀ կարող են դիմել մինչև հոկտեմբերի 12-ը, իսկ այդ օրվանից մինչև 17-ը ներառյալ իրականացվելու է ընտրություններին մասնակցող ուժերի գրանցումը։

Մինչ այս պահը հայտնի է, որ ՔՊ-ն Վաղարշապատի ընտրություններին առաջադրելու է համայնքապետի պաշտոնակատար, նախկին պատգամավոր ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը։ Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսկացությունն առաջադրում է բանաստեղծ-հրապարակախոս Խաչիկ Մանուկյանին։ Երեկ հայտնի դարձավ, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը աջակցում է Վանեցյանի թեկնածուին։ Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է։ «Հաղթանակ» դաշինքն առաջադրել է ՀՊՏՀ-ի նախկին պրոռեկտոր Սևակ Խաչատրյանին։ Մյուս ուժերը դեռ թեկնածու առաջադրելու մասին չեն հայտարարել։

Նշենք, որ ԿԸՀ-ին օգտահաշվի համար դիմած քաղաքական ուժերը կարող են նաև չմասնակցել ընտրություններին։

Նարեկ Կիրակոսյան