Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանին
Քաղաքականություն
08.10.2025 | 13:30
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:
Քննարկվել են Հայաստանի եւ Բրազիլիայի խորհրդարանների միջեւ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին: