Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները Թբիլիսիում կմասնակցեն «Մետաքսի ճանապարհ» համաժողովին

Լուրեր

03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
Բոլորը

Թբիլիսիում հոկտեմբերի 22-23-ը տեղի կունենա «Մետաքսի ճանապարհ» համաժողովը։ Կազմակերպիչների հաղորդմամբ՝ հինգերորդ ֆորումի գլխավոր թեման և կարգախոսն է «Ներդրումներ կատարեք կապի մեջ՝ աճեք կայունության մեջ» (Invest in Connectivity – Grow in Stability), գրում է Эхо Кавказа-ն:

Ֆորումը բացելու է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ըստ հաղորդագրության՝ միջոցառմանը մասնակցելու են նաև Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը։

Ակնկալվում է շուրջ երկու հազար պատվիրակի մասնակցություն, այդ թվում՝ բարձրաստիճան քաղաքական գործիչներ, բիզնես ոլորտի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, առաջատար համաշխարհային ընկերությունների ղեկավարներ, միջազգային ֆինանսական հաստատություններ և համաշխարհային մակարդակի փորձագետներ։

Ֆորումը կքննարկի համաշխարհային առևտուրը, տրանսպորտը և լոգիստիկան, Միջին միջանցքի զարգացումը, էներգետիկան, թվային փոխակերպումը և այլ թեմաներ։ Առանձին պանելային նիստ կնվիրվի Վրաստանի ներդրումային միջավայրին և հնարավորություններին։

Համաժողովի շրջանակում հոկտեմբերի 23-ին կկայանա Թբիլիսիի ֆինանսական գագաթնաժողովը, որի բացման արարողությանը ներկա կլինեն ֆինտեխ ոլորտի առաջատարները։

Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» ֆորումն առաջին անգամ կազմակերպվել է 2015 թվականին և անցկացվում է երկու տարին մեկ։ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը մասնակցել են նաև 2023 թվականին, երբ Վրաստանի այդ ժամանակվա  վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եռակողմ հանդիպում էր անցկացրել նրանց հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի