Պուտինն ու Ալիևը կարող են հանդիպել ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը չի բացառել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են երկկողմ հանդիպում անցկացնել Դուշանբեում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Սովորաբար, այս տեսակի միջոցառումների ժամանակ, բնականաբար, տեղի են ունենում երկկողմ հանդիպումներ։ Կլինեն ինչպես նախապես համաձայնեցված, այնպես էլ «ոտքի վրա» հանդիպումներ, կամ հանդիպումներ, որոնց մասին կպայմանավորվեն գագաթնաժողովի ժամանակ։ Սա բոլոր գագաթնաժողովների աշխատանքի մի մասն է, կարևոր մասը», – ասել է Ուշակովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք նախատեսվում են երկկողմ քննարկումներ ԱՊՀ գագաթնաժողովի մասնակիցների հետ, որը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Դուշանբեում։

Հստակեցնող հարցին՝ արդյո՞ք Ալիևը ներառված է այս ցուցակում, Ուշակովը նշել է, որ բացառված չէ։

«Օրինակ՝ Ալիևի հետ, ինչո՞ւ ոչ»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու շնորհավորել ծննդյան օրվա առթիվ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի