Դատարանը որոշեց Սերժ Սարգսյանի ու մյուս մեղադրյալների գույքի վրա արգելանք դնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանն այսօր որոշեց վարույթ ընդունել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից և նրա գործով մյուս մեղադրյալներ Ալեքսան Ալեքսանյանից ու Վալերի Նարիմանյանից գույք բռնագանձելու վերաբերյալ Դատախազության հայցը։ Սարգսյանը, Նարիմայանը և Ալեքսանյանը դատարանի որոշմամբ ճանաչվեցին գույքային պատասխանող և որպես հայցի ապահովման միջոց դատարանը որոշեց արգելանք դնել Սարգսյանի և մյուսների գույքի վրա։

Նշենք, որ նախորդ դատական նիստին հանրային մեղադրողը գույքային հայց նեկայացնելիս պահանջել էր շուրջ 4 մլրդ դրամի չափով գույք բռնագանձել Սարգսյանից։

Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը, 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007-ի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված Երևանի Ծովակալ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքներում գտնվող 17 միավոր անշարժ գույքերն ուղղակի վաճառքի ձևով շուկայական արժեքներից անհամեմատ ցածր գներով օտարել է իր մտերիմներին, ենթականերին, պետական մարմիններում պաշտոններ զբաղեցրած, ինչպես նաև այլ ֆիզիկական անձանց՝ այդ կերպ 15 դրվագ վատնման եղանակով և 2 դրվագ յուրացման եղանակով հափշտակելով Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքերը Նշենք, որ այս գործի հարուցումից հետո Գլխավոր դատախազությունն իր պաշտոնական հայտարարություններում, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ելույթներում, հայտնում էին, թե օտարվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնին պատկանող հողերը։

Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում։

Արաքս Մամուլյան