ԱՄՆ-ում բժշկական ուղղաթիռը վթարի է ենթարկվել․ կան վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում բժշկական ուղղաթիռ է վթարի ենթարկվել մայրուղու վրա, որի հետևանքով երեք մարդ ծանր վիրավորվել է։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները փակել են որոշ երթևեկելի գոտիներ, գրում է DW-ն։

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 19:00-ից անմիջապես հետո՝ Սակրամենտոյի արևելյան ուղղությամբ ընթացող 50-րդ մայրուղու վրա: Թռիչքի հետևման տվյալների համաձայն՝ ուղղաթիռը մի քանի րոպե առաջ բարձրացել էր UC Davis բժշկական կենտրոնից։

Պաշտոնյաները CNN-ին հայտնել են, որ ինքնաթիռում հիվանդներ չեն եղել, իսկ վիրավորների թվում են օդաչուն, բուժքույրը և շտապօգնության աշխատակիցը: Սակրամենտոյի քաղաքապետ Քևին Մաքքարթին ասել է, որ երեք անձինք բուժում են ստանում հիվանդանոցում: Օդաչուն, բուժքույրը և շտապօգնության աշխատակիցը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։

«Խնդրում ենք օգտվել այլընտրանքային երթուղիներից և սպասել ուշացումների։ Հնարավոր են լրացուցիչ խցանումներ տարածքում»,- X-ում նշել է Հարավային Սակրեմենտոյի պարեկային տարածքի գրասենյակը՝ հավելելով, որ որոշ երթուղիներ փակվել են։

Վթարի պատճառը հետաքննվում է։

Վթարի ենթարկվածը REACH օդային բժշկական ուղղաթիռ է։ REACH-ի մայր ընկերության՝ Global Medical Response-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն Քիրստեն Գուրմենդին նշել է, որ պարզում են իրավիճակի մանրամասները, ինչպես նաև REACH անձնակազմի անդամների վիճակը, որոնք տեղափոխվել են տեղական հիվանդանոցներ։

«Մենք այս իրավիճակի մանրամասները, ինչպես նաև REACH-ի անձնակազմի վիճակը պարզելու գործընթացում ենք»,- ասել է Գուրմենդին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի