Հացն ու կարագը թանկացել են. 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%

Լուրեր

01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
Բոլորը

2025 թվականի սեպտեմբերին 2024-ի սեպտեմբերի համեմատ 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%: Factor.am-ն այս մասին տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Այս տարի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.8% գնաճ։

2025թ. սեպտեմբերին 2024թ սեպտեմբերի համեմատ հանրապետությունում հացի գինն աճել է 5%-ով, ալյուրինը՝ 7.2%-ով։ Թռչնամսի գինը աճել է 1.9%-ով, տավարի, գառան և խոզի մսերինը՝ 3.1%, 4.9% և 9.4%-ով։

2025-ի սեպտեմբերին 2024-ի սեպտեմբերի համեմատ մածունի գինն աճել է 0.5%-ով, կաթնաշոռինը՝ 0.7%-ով, թարմ կաթինը՝ 1.5%-ով, պանրինը՝ 2.1%-ով, կարագինը՝ 12.5%-ով։ Արևածաղկի բուսական յուղի գինը աճել է 15.9%-ով։

Շոկոլադի գինը 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ աճել է 10.4%-ով, պաղպաղակինը՝ 10.5%-ով։ Թեյի գինն աճել է 3.5%-ով, սուրճինը՝ 14.2%-ով, կակաոյինը՝ 21.7%-ով։ Ձվի և հնդկացորենի գները նվազել են 3% և 0.6%- ով, սակայն այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.1% և 0.8% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները 2025-ի սեպտեմբերին 2024-ի սեպտեմբերի համեմատ աճել են 4.7% և 8.3%-ով։

Թանկացել են նաև միրգ-բանջարեղենի գները։ Բանջարեղենի ապրանքախմբում 2025-ի սեպտեմբերին 2024-ի սեպտեմբերի համեմատ գրանցվել է 2.4%, իսկ 2025-ի օգոստոսի համեմատ՝ 1.6% գնաճ: Մրգի ապրանքախմբում գներն աճել են 12.4%-ով։ Սեպտեմբերին այս տարվա օգոստոսի համեմատ արձանագրվել է 4.1% գնանկում:

Անի Թամրազյան