Բաքուն կարող է պատժամիջոցների տակ հայտնվել, եթե չկատարի վաշինգտոնյան համաձայնագրերը․ նախագիծ՝ ԱՄՆ Կոնգրեսում

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Դարել Իսան ներկայացրել է«Preventing Escalation and Advancing Caucasus Engagement Act (PEACE Act)»՝ Կովկասում լարվածության թուլացման և ներգրավվածության մասին (PEACE Act) օրինագիծը, որի համահեղինակներից մեկը կոնգրեսական Գաս Բիլիրակիսն է։ Նպատակն է կանխել Ադրբեջանի կողմից ապագա ագրեսիայի ակտերը և ամրապնդել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խաղաղության շրջանակը, որը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից։

«Ամերիկյան առաջնորդությունն անփոխարինելի տարր է, որը կարող է իսկապես պատվով խաղաղություն հաստատել այն վայրերում, որոնք այդքան երկար ժամանակ միայն պատերազմ են տեսել։ Շատերը կարծում էին, որ մարտական ​​գործողությունները դադարեցնելու և Հայաստանի նկատմամբ ագրեսիան կանխելու համաձայնագիր կնքել հնարավոր չէ, բայց նախագահ Թրամփի խաղաղության օրակարգը միաժամանակ ռազմավարական և իրատեսական է և մերժում է համաշխարհային ստատուս քվոն։ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ակտը» իրական հետևանքներ է սահմանում համաձայնագրի ցանկացած խախտման համար՝ միաժամանակ ամրապնդելով Թրամփի վարչակազմի շարունակական դիվանագիտական ​​ջանքերը՝ ինքնիշխանության և կայունության անունից»,- ասել է Իսան։

«Այս օրինագիծն  աջակցում է մեր հայ գործընկերներին, ապահովում է ագրեսիայի համար պատասխանատվություն և պահպանում է ուշադրությունը բանակցային կարգավորման վրա, որը հարգում է ինքնիշխանությունը և տարածաշրջանային անվտանգությունը»,- իր հերթին ասել է կոնգրեսական Բիլիրակիսը։

Ինչ է սահմանում PEACE Act-ը

Կանխում է նոր ագրեսիան. նախագահի կողմից Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ թշնամական գործողությունների իրականացման վերաբերյալ որոշման դեպքում՝ օրինագիծը պատժամիջոցներ է սահմանում պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների, ստորաբաժանումների, նպաստողների և հանցակից օտարերկրյա գործող անձանց նկատմամբ։

Ֆինանսական հաստատությունների թիրախավորումը. պահանջում է սահմանափակումներ կիրառել այն օտարերկրյա ֆինանսական հաստատությունների նկատմամբ, որոնք գիտակցաբար նպաստում են նավթի առևտրի հետ կապված որոշակի ադրբեջանական հաստատությունների համար նշանակալի գործարքների իրականացմանը։

Պաշտպանում է մարդասիրական ուղիները. պահպանում է գյուղատնտեսական ապրանքների, սննդի, դեղորայքի և բժշկական սարքավորումների գործարքները, պահպանում է բացառությունները ԱՄՆ հետախուզական գործունեության և պայմանագրային պարտավորությունների համար։

Պաշտպանում է դիվանագիտությունը. թույլատրում է լրացուցիչ պատժամիջոցներ այն դերակատարների նկատմամբ, որոնք գիտակցաբար փորձում են հետաձգել, խափանել  այս տարվա համատեղ հռչակագրին համապատասխան խաղաղության համաձայնագիրը։

Ապահովում է վերահսկողություն. պահանջում է նախագահի կողմից Կոնգրեսին պարբերաբար հաշվետվություն ներկայացնել ցանկացած թշնամական գործողության, ինչպես նաև ցանկացած պատժամիջոցների արդյունավետության և կարգավիճակի մասին: Այն նաև նախատեսում է դադարեցման չափանիշներ և կիրառման յոթ տարվա ժամկետ:

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ակտը (The PEACE Act) հիմնարար նշանակություն ունի ադրբեջանական ագրեսիան զսպելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդար ու երկարատև խաղաղությունը սատարելու համար։ Մենք ողջունում ենք կոնգրեսականներ Իսային և կոնգրեսական Բիլիրակիսին՝ Հարավային Կովկասում ԱՄՆ ռազմավարական շահերը պաշտպանող այս կարևորագույն օրենսդրական ակտը ներկայացնելու գործում իրենց առաջնորդության համար»,- հայտարարել է Global ARM-ի նախագահ Թիմոթի Ջեմալը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի