ԱԹՍ-ներն առաջին անգամ գրոհել են Տյումենը, որն Ուկրաինայի սահմանից 2 հազար կիլոմետր հեռավորության վրա է

Լուրեր

01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
Բոլորը

ՌԴ Տյումենի Անտիպինո շրջանում գտնվող ձեռնարկության տարածքում հայտնաբերվել և վնասազերծվել է երեք անօդաչու թռչող սարք։ Տյումենի մարզային կառավարությունը այս մասին հայտնել է տելեգրամում, գրում է Meduza-ն։

Արտակարգ իրավիճակների ծառայություններն անօդաչուի մասին տեղեկություն են ստացել հոկտեմբերի 6-ի երեկոյան: Ըստ տարածաշրջանային կառավարության՝ պայթյուններ կամ հրդեհներ չեն եղել, տուժածներ չկան և մոտակա ձեռնարկությունները չեն դադարեցրել իրենց գործունեությունը:

Daily Storm-ը գրում է, որ սա Տյումենում անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին առաջին հաղորդումն է: Տարածաշրջանային իշխանությունները չեն մանրամասնել՝ արդյո՞ք անօդաչու սարքերն ուկրաինական են եղել։ Տյումենը գտնվում է Ուկրաինայի սահմանից ավելի քան երկու հազար կիլոմետր հեռավորության վրա:

Ուկրաինական OSINT Exilenova+ նախագիծը պնդում է, որ Տյումենի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել է ինչ-որ  նավթավերամշակման գործարան: «Ռուսինվեստ» ընկերությանը պատկանող Տյումենի նավթավերամշակման գործարանը գտնվում է Անտիպինո թաղամասի մոտակայքում:

Ամռանից ի վեր Ուկրաինան պարբերաբար թիրախավորում է Ռուսաստանի տարբեր շրջաններում գտնվող նավթավերամշակման գործարանները: Այս ֆոնին Ռուսաստանում վառելիքային ճգնաժամ է զարգանում. օգոստոս և սեպտեմբեր ամիսներին բենզինի գները հասել են ռեկորդային մակարդակի, հարյուրավոր բենզալցակայաններ դադարել են աշխատել, իսկ որոշ շրջաններում սահմանափակվել է բենզինի վաճառքը կամ սահմանվել են գների շեմ: Դաշնային մակարդակով վառելիքի արտահանումը կասեցվել է առնվազն մինչև 2025 թվականի վերջը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի