Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 8-ը ժամը 22:00-ը, կդադարեցվի Շիրակի մարզի՝ Մարալիկ քաղաքի, Քեթի, Արևիկ, Այգաբաց, Ազատան, Բենիամին, Սարատակ, Լուսակերտ, Հոռոմ, Հայրենյաց, Ձորակապ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ Գյումրի քաղաքում ջրի ճնշումը զգալի կնվազի: