ՀՀ-ի և Ադրբեջանի ստորագրված ու վավերացված խաղաղության պայմանագիրը նոր գլուխ կբացի, հիմնական տարրը տրանսպորտային կապի ընդլայնումն է․ Մարթա Կոս

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Ադրբեջանը Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի հիմնական գործընկերն է։ Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը ադրբեջանական իշխանամերձ Trend-ին տված հարցազրույցում՝ սեպտեմբերին Ադրբեջան կատարած այցից հետո։

Եվրահանձնակատարը նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում խորը վերափոխում է նկատվում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից ի վեր։

«Այս պատմական պահին ես Բաքու եկա հստակ ուղերձով. ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանին՝ օգտվելու այս պատմական հնարավորությունից՝ մեր հարաբերությունները նոր քաղաքական մակարդակի բարձրացնելու համար: Սա իմ առաջին պաշտոնական այցն էր Ադրբեջան: Ես հայտարարել եմ մեր մտադրության մասին՝ ընդլայնելու ականազերծման ջանքերի աջակցությունը. ԵՄ-ն պատրաստ է տրամադրել մինչև 23 միլիոն եվրո: Մենք քննարկել ենք  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող լայն շրջանակի ոլորտներ, այդ թվում՝ տրանսպորտային կապը, էներգետիկ համագործակցությունը և ականազերծման գործողությունները»,- ասել է նա։

Կոսն ընդգծել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստում տրանսպորտային կապը շատ ավելի մեծ քաղաքական նշանակություն է ձեռք բերել և՛ ԵՄ-ի, և՛ Ադրբեջանի համար։

«Տարածաշրջանի ամբողջ ներուժը կարող է բացահայտվել՝ կապելով Կենտրոնական Ասիան և Եվրոպան: Մենք նաև համաձայնել ենք ստեղծել տնտեսության բարձր մակարդակի աշխատանքային խումբ՝ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությունն ամրապնդելու և ներդրումները խթանելու հնարավորություններն ուսումնասիրելու համար»,- հավելել է հանձնակատարը։

ԵՄ պաշտոնյան նշել է, որ երկար ժամանակ անց առաջին անգամ Հարավային Կովկասի միջոցով Եվրոպայից Կենտրոնական Ասիա առևտրային ուղիների հեռանկարը դառնում է իրականություն։

«Իմ այցնԱդրբեջան առաջին քայլն էր ԵՄ-ն Հարավային Կովկասի և հետագայում Սևծովյան տարածաշրջանի միջոցով Ասիայի հետ կապելու ավելի լայն ռազմավարության մեջ։ Մենք ցանկանում ենք ամրապնդել կապերն Ադրբեջանի հետ՝ զարգացնելով տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները՝ հաշվի առնելով Կենտրոնական Ասիայի հեռանկարները։ ԵՄ-ն դրական օրակարգ ունի Ադրբեջանի համար, տնտեսական զարգացումը և կայուն աճը խթանելու կոնկրետ առաջարկներ։ Սա զգալի տնտեսական, քաղաքական և ռազմավարական օգուտներ է բերում Ադրբեջանին, որոնք կարևոր են Միջին միջանցքի զարգացման համար։ Այս համատեքստում Ադրբեջանը Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի հիմնական գործընկերն է»,- նշել է նա։

Կոսը նաև ընդգծել է, որ Եվրոպան և Ադրբեջանը ընդհանուր շահագրգռվածություն ունեն միջանցքի հաջողությունն ապահովելու հարցում։ Նա հայտնել է, որ առաջիկայում մտադրությունները կոնկրետացնելու են Բրյուսելում հոկտեմբերի 9-10-ն անցկացվելիք Global Gateway երկրորդ ֆորումի ժամանակ, իսկ հոկտեմբերի 20-ին կանցկացնեն նախարարական հանդիպում՝ նվիրված տարածաշրջանների միջև անվտանգությանը և տրանսպորտային կապին։ Մինչև տարեվերջ կհրավիրվի նաև մասնավոր հատվածը՝ ուսումնասիրելու Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի ներդրումային հնարավորությունները։

Եվրահանձնակատարը նաև ընդգծել է՝ Եվրամիությունը ողջունում է Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև  խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։

«Սա կարևոր քայլ է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ուղղությամբ։ Ստորագրված և վավերացված խաղաղության համաձայնագիրը կնշանակի անցյալի հակամարտությունների վերջ և զգալի դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի զարգացման վրա։ Այն կբացի խաղաղության և կայունության նոր գլուխ։ Համաձայնագրի հիմնական տարրը տրանսպորտային և լոգիստիկ կապի ընդլայնման պարտավորությունն է։ Սա ոչ միայն կամրապնդի տարածաշրջանի ներսում կապերը, այլև կմոտեցնի Եվրոպան Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային։ Ադրբեջանը կարող է հույս դնել Եվրամիության վրա՝ կարգավորման գործընթացը շարունակելու համար, ներառյալ հնարավոր միջսահմանային և տարածաշրջանային համագործակցության, հաշտեցման ջանքերի և մարդասիրական հարցերի նախաձեռնությունները»,- հայտարարել է Մարթա Կոսը։

Ի դեպ, նաև խոսել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ձեռնարկված գործողություններից՝ դատապարտելով հարձակումները։

«Դա պատահական չէ։ ԵՄ-ն և Ադրբեջանը վճռականորեն աջակցում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքների վրա կատարված դիտավորյալ հարձակումներն անհիմն են և որևէ արդարացում չունեն։ Սա բացարձակապես անընդունելի է և պետք է անհապաղ դադարեցվի։ SOCAR-ի ակտիվների վրա հարձակումները Ռուսաստանի շարունակական ագրեսիայի ևս մեկ քայլ են»,- հայտարարել է Կոսը՝ հավելելով, որ խաղաղության կառուցումը և տրանսպորտային կապի զարգացումը մնում են Ադրբեջանի հետ ապագա համագործակցության գերակա ուղղությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի