«Եվրոպան կորցրել է իր կարևորությունը՝ զիջելով ահաբեկիչներին»․ Իսրայելի վարչապետ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Euronews-ին իր բացառիկ հարցազրույցում քննադատել է Եվրոպայի դիրքորոշումը Գազայի պատերազմի հարցում, ինչպես նաև Եվրամիության՝ հրադադարի պայմանագրի մշակման գործընթացից գործնականում դուրս մնալը։

Նեթանյահուն հայտարարել է, որ Եվրոպան չի մասնակցել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ծրագրի մշակմանը, քանի որ «զիջել է պաղեստինյան ահաբեկչությանը և ռադիկալ իսլամիստական փոքրամասնություններին»։

«Հետևաբար Եվրոպան, ըստ էության, արդեն կորցրել է իր նշանակությունը՝ ցույց տալով մեծ թուլություն»,-նշել է նա՝ հավելելով, որ հենց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է ստանձնել նախաձեռնությունը խաղաղության ծրագրի մշակման գործում։

Նա քննադատել է նաև ԵՄ անդամ 27 երկրներից 15-ի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը՝ նշելով, որ դա «պարգև» էր իսլամիստներին։ Նեթանյահուի կարծիքով՝ այդ որոշումը «ծանր հարված է» ոչ միայն Իսրայելին, այլև ամբողջ Մերձավոր Արևելքին։

«Պատկերացրեք, եթե սեպտեմբերի 11-ից հետո մարդիկ ասեին՝ եկեք պետություն տանք Ուսամա բեն Լադենին ու Ալ Քաիդային, ընդ որում՝ Նյու Յորքից ընդամենը մեկ մղոն հեռավորության վրա…»,-ընդգծել է Իսրայելի վարչապետը՝ համոզմունք հայտնելով, որ նման որոշումը խաղաղության չի հանգեցնի։

Իսրայելի վարչապետը հույս է հայտնել, որ Պաղեստինի պետականություն ճանաչած եվրոպական երկրները «կվերանայեն» իրենց դիրքորոշումը։

«Մենք կցանկանայինք ոչ միայն ունենալ լավ հարաբերություններ Եվրոպայի հետ, այլ լավ հարաբերություններ իրատեսական Եվրոպայի հետ, որը կնպաստի իրական խաղաղությանը, ոչ թե սարսափելի պատերազմի կրկնությանը»,-նշել է նա։

Նեթանյահուն հավելել է, որ մշտական կապի մեջ է եվրոպական կառավարությունների հետ և հույս ունի, որ «Եվրոպան կփոխի իր կուրսը, կվերանայի իրավիճակը՝ ոչ միայն հանուն Իսրայելի, այլ նաև հանուն իր սեփական շահերի»։