Էվերեստում բուքի պատճառով մոտ հազար մարդ է արգելափակվել․ չինչական ԶԼՄ-ները զոհերի մասին են հաղորդում

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

Տիբեթի կողմից Էվերեստ լեռան լանջերին, ուժեղ ձյան տեղումների հետևանքով, մոտ 1000 մարդ է մնացել արգելափակված, հայտնում են միջազգային լրատվական գործակալությունները կիրակի՝ հոկտեմբերի 5-ին։

Գերմանական dpa գործակալության հաղորդմամբ՝ հղում անելով չինական լրատվամիջոցներին, մարդիկ ծովի մակերևույթից 4900 մետր բարձրության վրա գտնվող ճամբարներում են։ Նրանցից մի քանիսի վրանները վնասվել են վատ եղանակի պատճառով։ Փրկարարական աշխատանքներին մասնակցում են հարյուրավոր տեղացիներ, այդ թվում՝ էքսկուրսավարներ և հատուկ տեխնիկա։ Սակայն նրանց աշխատանքը դժվարացնում են խորը ձնակույտերը և անկայուն կապը։

Չինական Jimu Xinwen լրատվական հարթակի տվյալներով՝ արգելափակվածների շարքում արդեն կան զոհեր, սակայն պաշտոնական հաստատում այդ տեղեկատվությանը դեռևս չկա։

Բուքը տարածաշրջանում սկսվել է հոկտեմբերի 3-ից, իսկ հոկտեմբերի 4-ի երեկոյան տեղի իշխանությունները փակել են Էվերեստի մուտքը զբոսաշրջիկների համար։ Այցելությունը պլանավորողներին խորհուրդ է տրվել հետաձգել իրենց ուղևորությունը։

Վատ եղանակի հետևանքով զոհեր են գրանցվել նաև հարևան Նեպալում։ Reuters-ի տվյալներով՝ հոկտեմբերի 3-ից սկսած հորդառատ անձրևների և հեղեղների հետևանքով այնտեղ զոհվել է առնվազն 47 մարդ։

Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը համարվում է Էվերեստ այցելող զբոսաշրջիկների ամենաակտիվ սեզոնը։