Տարիքն այլևս աշխատելու համար արգելք չի դառնա․ 65 տարին լրացած անձանց վերաբերյալ սահմանափակումն առաջարկվում է փոխել

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է մի շարք օրենքներից հանել պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքային շեմը։

65 տարին լրացած անձանց հնարավորություն կտրվի շարունակել աշխատել տվյալ օրենքների շրջանակում նախատեսված պաշտոններում։

Փաթեթի ընդունման դեպքում փոփոխությունը կվերաբերի քաղաքացիական ծառայողներին, համայնքային ծառայողներին, ՊՈԱԿ-ների տնօրեններին, վարչական պաշտոն զբաղեցնող աշխատակազմի ղեկավարներին և այլն։

Միաժամանակ, առաջարկվում է հանրային, համայնքային ու քաղաքացիական ծառայողներին, ինչպես նաև պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձանց հնարավորություն տալ դառնալ խնամատար ծնող՝ ստանալով համապատասխան վարձատրություն երեխայի խնամքի և դաստիարակության համար։

Նշվում է՝ միայն տարիքը հիմք չի դիտարկվի պայմանագրի լուծման համար։ Առաջարկվող փոփոխություններով՝ տարիքային շեմի վերացման արդյունքում աշխատողների աշխատանքային հարաբերությունների դադարեցումը կիրականացվի օրենքներով սահմանված ընդհանուր հիմունքներով՝ դա չպայմանավորելով միայն տարիքի հիմքով։

«Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարությամբ որպես ժողովրդագրության ոլորտում պետական քաղաքականության տեսլական սահմանված է բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածքը՝ միտված բնակչության երկարաժամկետ մարդկային կապիտալի զարգացմանն ու կյանքի որակի բարձրացմանը։

Տեսլականի իրագործման համար սահմանված նպատակներից է հետևյալ նպատակը. «Ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավմամբ ու իրենց ներուժի ավելացմամբ»։ Հիշյալ նպատակի մասնավոր նպատակներից մեկն էլ ավագ սերնդի ներուժի օգտագործումը խրախուսող միջավայրն է»,-նշվում է նախագծի հիմնավորման մեջ։