Արարատը չդարձնե´նք մանիպուլյացիայի առարկա, սիմվոլիկան պետք է պետության սահմանների մեջ լինի. Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

«Արվեստի ուսումնասիրության բուն խնդիրը ոչ թե թեման է, այլ մարդը: Պետությունը չպետք է թելադրի թեմաներ: Անկախ ցանկությունից`դա կարող է բերել գրաքննության: Անտաղանդ ձևով ներկայացված խաղաղության թեման կարող է ունենալ հակառակ արդյունք: Նույնիսկ եթե այս հայեցակարգը կյանքի կոչվի, այն դեռ շատ խակ է»,-Factor TV-ի հետ զրույցում նշում է Երևանի ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը` անդրադառնալով կառավարության կողմից քննարկման ներկայացված «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու որոշման նախագծին:

Նա չի տեսնում հակասություններ պատմական և իրական Հայաստանի միջև, փոխարենը, ռեժիսորի խոսքով, կան հակասություններ իրական և երևակայական Հայաստանի միջև. «Գոյություն ունի միայն իրական Հայաստան, երևակայականը չպետք է փոխարինի իրական Հայաստանին: Կա մարդ`կա երկիր, պետություն. հողն առանց մարդու գրոշի արժեք չունի»: Ըստ նախագծի`պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի և վրեժի քարոզը, պաթոսն ու վերամբարձությունը. «Իրական արվեստը շատ հեռու է վրեժի քարոզից, պաթոսից: Տաղանդը պաթոսով չի զբաղվում: Նուրբ է սահմանագիծը: Երբ փորձում ես կտրուկ սահմաններ գծել, կարող ես հակառակ արդյունք ստանալ: Խաղաղությունը բարդ պրոցես է, անհրաժեշտություն, որը պետք է առաջին հերթին ձևակերպվի մարդկանց ուղեղներում»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան