Կոբախիձեն հոկտեմբերի 4-ին՝ ընտրությունների օրը, հանրահավաք կազմակերպողներին և մասնակիցներին սպառնացել է բանտարկությամբ

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կոչ է արել քաղաքացիներին «չդիմել ռիսկի և չհակադրվել պետական ​​համակարգին և օրենքին»։ Նա նաև խորհուրդ է տվել քաղաքական կուսակցություններին և այլ միավորումներին հեռու մնալ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը «Վրաստանի սահմանադրական կարգը տապալելու կամ բռնի կերպով փոխելուն ուղղված» միջոցառումներին մասնակցելուց, գրում է Эхо Кавказа-ն։

«Օրենքը խախտող յուրաքանչյուր ոք կստանա ամենախիստ պատասխանը։ Մենք ունենք օպերատիվ տեղեկատվություն։ Եթե նրանք խոսում են անակնկալների մասին, ապա յուրաքանչյուր փոքր անակնկալի դիմաց մեզանից մեծ անակնկալ է սպասվում։ Նրանց անակնկալին կպատասխանի օրենքը, բայց օրենքը նրանց նկատմամբ կկիրառվի շատ խիստ։ Եթե նրանք դատապարտվել են երկուսից չորսուկես տարվա ազատազրկման անցյալ տարի կատարված բռնի գործողությունների համար, ապա վաղը, եթե նրանք կատարեն բռնի հանցագործություն, պատիժը կարող է զգալիորեն ավելի խիստ լինել։ Նաև կցանկանայի հիշեցնել, որ մի քանի օր առաջ մի անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել ընտրատեղամասերը քարուքանդ անելու սպառնալիքով տեսաուղերձ տարածելու համար։ Հիշեցնում եմ նաև, որ Քրեական օրենսգիրքը նման հանցագործությունների համար նախատեսում է մինչև չորս տարվա ազատազրկում»,- հայտարարել է Կոբախիձեն։

Նա կրկին մեղադրել է «արմատական ​​քաղաքական ուժերին»՝ «Ազգային շարժմանը», «Ախալիին», «Լելոյին» և «մի շարք արմատական ​​և ծայրահեղական կազմակերպությունների ու խմբերի, որոնց մեծ մասը ֆինանսավորվում է արտաքին աղբյուրներից», «անօրինական» ծրագրեր մշակելու մեջ։

Հավելենք, որ Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ, «Ազգային շարժում» կուսակցությունը ներկայացնող ընդդիմադիր քաղաքական գործիչ Զվիադ Կուպրավան ձերբակալվել է կառավարության տապալման կոչերի և պետական ​​պաշտոնյային դիմադրելու մեղադրանքով: Դատավոր Փիքրիա Սիկտուրաշվիլին որպես խափանման միջոց նրա նկատմամբ կալանքն է ընտրել։ Նա նախկինում նաև կալանքի որոշում էր կայացրել Լևան Խաբեիշվիլիի նկատմամբ, որը նույնպես ձերբակալվել էր նմանատիպ մեղադրանքներով:

Վրաստանի արևմտամետ ընդդիմության մեծ մասը կոչ է անում քաղաքացիներին հրաժարվել մասնակցել ընտրություններին, որոնք նրանք համարում են անօրինական, և այդ օրը բողոքի ակցիաներ անցկացնել «ռեժիմի խաղաղ տապալման» համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի