Հիմնավորման կարիք ունի մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 31-ը 7 տարեկանը լրացած երեխաներին միանգամից 2-րդ դասարան ընդգրկելու հարցը․ ՄԻՊ

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է երեխաների կրթության իրավունքին՝ նշելով, որ հիմնավորման կարիք ունի մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 31-ը 7 տարեկանը լրացած երեխաներին միանգամից երկրորդ դասարան ընդգրկելու հարցը, ինչը պետք է դառնա լուրջ քննարկման առարկա՝ երեխայի լավագույն շահին համապատասխան մոտեցում որդեգրելու նպատակով:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում են ստացվել դիմում-բողոքներ առ այն, որ որոշ երեխաներ չեն ունեցել 2025-2026 թթ. ուսումնական տարում դպրոցի առաջին դասարան ընդունվելու հնարավորություն, քանի որ վերջիններիս 7 տարեկանը լրացել է մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 31-ը:

Ներկայացված դիմում-բողոքներով բարձրացվում են նաև միանգամից երկրորդ դասարան ընդգրկված երեխաների իրավունքների ապահովման հետ կապված մի շարք հարցեր, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են նշված երեխաների հետ աշխատելու հմտություններին և կարողություններին, կիրառվող մեթոդաբանությանը, երեխաների նկատմամբ դրսևորվող բուլինգի դեպքերին և այլն:

Պաշտպանը խիստ կարևորում է, որ կրթությունը լինի երեխայակենտրոն և նպատակ ունենա ոչ միայն փոխանցելու գիտելիքներ, այլ նաև երեխային կյանքի համար անհրաժեշտ հմտություններ, ուժեղացնելու նրա կարողությունները, զարգացնելու արժանապատվությունը, ինքավստահությունն ու ինքնարժևորման զգացումները:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ վերը նշված նպատակի իրագործման տեսանկյունից հիմնավորման կարիք ունի մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 31-ը 7 տարեկանը լրացած երեխաներին միանգամից երկրորդ դասարան ընդգրկելու հարցը, ինչը պետք է դառնա լուրջ քննարկման առարկա՝ երեխայի լավագույն շահին համապատասխան մոտեցում որդեգրելու նպատակով:

Պաշտպանը խիստ կարևորում է նաև նշված տարիքի երեխաների պատշաճ տարրական կրթություն, այդ թվում՝ առաջին դասարանում կրթություն ստանալու հնարավորության ապահովումը, հատկապես այնպիսի պայմաններում, երբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացված մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում առկա են նախադպրոցական ուսումնական հաստատությունների հասանելիության հետ կապված մի շարք խնդիրներ, որոնց արդյունքում շատ հաճախ երեխաներն ընդհանրապես չեն ստանում նախադպրոցական կրթություն:

Այսպես, օրինակ, մարզերի մի շարք բնակավայրերում բացակայում են նախադպրոցական ուսումնական հաստատությունները կամ դրանց քանակը բավարար չէ: ՀՀ մարզերում մի շարք համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններ շարունակում են մնալ վճարովի, առկա են նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծանրաբեռնվածության հետ կապված խնդիրներ և այլն։

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացված մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ հանրակրթության ոլորտում սովորողների հետ աշխատող մասնագետների մոտ առկա է հմտությունների և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու մեթոդաբանության կատարելագործման անհրաժեշտություն: Նշված խնդիրները, ըստ ստացված դիմում-բողոքների, հավասարապես վերաբերելի են նաև առաջին դասարան չհաճախած՝ հանրակրթության մեջ ընգրկվող երեխաների հետ աշխատանքի մեթոդաբանությանը:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հարցի առնչությամբ այս պահին իրականացվում են աշխատանքային քննարկումներ իրավասու պետական մարմինների հետ։
Հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: Պաշտպանն իր լիազորությունների շրջանակներում շարունակում է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ»,- ասված է հաղորդագրությունում։