Ինչու Ալեն Սիմոնյանը ներկա չէր ՔՊ-ի նախաձեռնած արտահերթ նիստին․ խոսնակը պարզաբանում է

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

Երեկ Ազգային ժողովը միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մասնակցությամբ ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարության նախագիծ: Ընդդիմադիր երկու խմբակցությունները չէին մասնակցում արտահերթ նիստին՝ նախապես հայտարարել էին բոյկոտելու մասին։

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ի պատասխան լրագրողի հարցին՝ եթե առարկություններ ունեին խաղաղության փաստաթղթի տեքստի հետ, ինչո՞ւ չմասնակցեցին քննարկմանը և իրենց առարկություններով «չբմբլեցին» այն, ասաց․ «Բմբլում են հավին, սագին, բադին… միգուցե դրա համար էլ իմաստ չունի դրան անդրադառնալ»։

Միաժամանակ ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ իրենց հետ միասին Ալեն Սիմոնյանը ևս լքել էր նիստերի դահլիճը ու չէր մասնակցում ՔՊ-ի նախաձեռնած նիստին։ Factor.am-ը փորձեց ԱԺ նախագահի աշխատակազմից պարզել, թե ինչու նա չէր մասնակցում իր թիմակիցների նախաձեռնած նիստին։ Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը տեղեկացրեց, որ Ալեն Սիմոնյանը նախապես պլանավորած հանդիպում է ունեցել, նախատեսել էր նիստի առաջին հատվածին մասնակցել, բայց քանի որ, ըստ խոսնակի, ընդդիմադիրները մինչ այդ այլ հարցի քննարկման ժամանակ ընդմիջում էին վերցրել, Սիմոնյանը չի կարողացել մասնակցել նիստին։

Factor.am-ը ԱԺ պաշտոնական կայքում չգտավ Ալեն Սիմոնյանի հանդիպման վերաբերյալ որևէ տեղեկություն։ Մովսես Հարությունյանն այս առնչությամբ փոխանցեց, որ ԱԺ նախագահի ոչ բոլոր հանդիպումներն են լուսաբանվում։

Նշենք, որ երեկ ՔՊ-ականների նախաձեռնությամբ ԱԺ-ն ընդունեց հայտարարության նախագիծ, որը ներկայացրեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Ըստ նախագծի՝ «կոչ է արվում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական, մշակութային շրջանակներին՝ ձեռնպահ մնալ կոնֆլիկտը խորհրդանշող և/կամ այն վերաձևակերպելուն կամ բորբոքելուն ուղղված խոսույթներից և գործողություններից, հաստատված խաղաղության հարատևությունն ու հուսալիությունը հանուն Հարավային Կովկասի բարգավաճման երաշխավորելու համար»։

Նարեկ Կիրակոսյան