Սիմոնյանն ընդդեմ Քոչարյանի․ ինչու 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը չմտավ ԱԺ նիստի օրակարգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի Քննիչ հանձնաժողովի աշխատանքների մեկնարկից 3,5 տարի անց զեկույցը վերջապես պատրաստ է և ուղարկվել է Ազգային ժողովի նախագահին։  Չնայած դրան՝ այն այդպես էլ չի ներառվել լիագումար նիստի օրակարգում։ Այս մասին Factor TV-ի տաղավարում խոսեց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի հոդված 25-ը սահմանում է, որ «զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում այն քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում»: Իսկ ԱԺ հերթական նիստը երեկ է մեկնարկել․ ինչո՞ւ օրակարգում զեկույցի մասին ոչինչ չկար։

Քոչարյանի խոսքով՝ առաջին 1,5 տարին հավաքագրել են փաստերը, լսել պատերազմի ժամանակ տարբեր պաշտոններ զբաղեցնող կամ զբաղեցրած անձանց, ինչից հետո պատրաստվել է զեկույցը, որը կազմում է 200 էջ։ Եվ մինչ Քոչարյանն ընդգծում է, որ այն արդեն իսկ պետք է ընդգրկված լիներ լիագումար նիստի օրակարգում, ԱԺ նախագահը նախ հակադարձում է՝ զեկույցն իրեն չի ուղարկվել։ Ավելին, Սիմոնյանը շեշտում է՝ զեկույցը, միևնույն է, չէր կարող ընդգրվել լիագումար նիստի օրակարգում։

Այնինչ, երկու տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մասնակցեց և հարցաքննվեց հանձնաժողովի նիստում, այլև հարցաքննության զգալի հատվածը՝ ավելի քան 3 ժամ, հեռարձակվեց ուղիղ եթերով։

Վարչապետի երեք ժամանոց խոսքի երկու ժամից ավելին նվիրված էր բանակցային գործընթացի պատմությանը։ Ինչից հետո Փաշինյանը, ի վերջո, անդրադարձավ գլխավոր հարցերից մեկին՝ ինչո՞ւ ստորագրվեց եռակողմ փաստաթուղթը և պատերազմը դադարեց հենց նոյեմբերի 9-ին։ Կիսափակ ռեժիմով էր հարցաքննվել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը։

Հրավիրված մյուս պաշտոնյաների հարցաքննությունների արդյունքներն այդպես էլ մնացին փակ դռների հետևում։ 

Եվ այդ ամբողջ ընթացքում ընդդիմադիր ուժերն այդպես էլ չմասնակցեցին որևէ նիստի։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը դեռ օրեր առաջ էր նշել՝ անգամ պատրաստի զեկույցից ակնկալիքներ չունի։

Ալեն Սիմոնյան-Անդրանիկ Քոչարյան հեռակա բանավեճից հետո, փաստացի, այս պահին առկախված է մնում հարցը՝ արդյո՞ք հանրության լայն շերտերի համար հասանելի կլինի երկար սպասված զեկույցի բովանդակությունը, թե՞ դա էլ գաղտնի կմնա Ապրիլյան պատերազմի վերաբերյալ զեկույցի նման։ 

Ռազմական փորձագետները ևս մեծ ակնկալիք չունեն անգամ, եթե զեկույցը որոշ մասով հրապարակվի։ Իրավապաշտպան Էդգար Խաչատրյանը նաև աշխարհաքաղաքական տարրեր է մատնանշում, որոնք կարող են խոչընդոտել զեկույցի հրապարակմանը։

Դեռևս անորոշ է՝ պատերազմի ավարտից 5 տարի անց արդյո՞ք կհրապարակվի  զեկույցը, թե՞ հարցաքննությունների ու ուսումնասիրությունների արդյունքներն այս անգամ էլ կմնան փակ դռներից այն կողմ։ Անդրանիկ Քոչարյանը երեկ Factor TV-ի տաղավարում խոստացավ մեկ ամիս անց կրկին գալ տաղավար և խոսել, եթե զեկույցը չմտնի լիագումար նիստերի օրակարգ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան