Քանդում են Գնունու շուկայի կրպակները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը մեկնարկել է Գնունու շուկայի առաջին շարքի տաղավարների ապամոնտաժման աշխատանքները։ Քաղաքապետարանից Factor.am-ին փոխանցեցին, որ  շուրջ 30 կրպակ է քանդվում։

Վաճառողները նշում են, որ չեն հասկանում իրենց կրպակները քանդելու պատճառը, տարիներով աշխատել են առանց խնդրի։

«Երեկ հիսուն հոգով, «ախրանայով» եկան, ասացին, առավոտ ապրանքները հանած չեղաք, քանդում ենք, մի հատ տեղով չեն ապահովում, գալիս քանդում են»,- ասում է վաճառողներից մեկը։

Քաղաքապետի որոշման մեջ ասված է, որ Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոցի` Ալեք Մանուկյան և Սիմոն Վրացյան փողոցների միջնամասում գտնվող, Երևան համայնքին պատկանող հողամասում, առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության, իրականացվել են շինությունների (կրպակների, տաղավարների) կառուցման և տեղադրման շինարարական աշխատանքներ,  ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան