Մարզական նոր ավան՝ հատուկ պահպանվող տարածքում

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ-ի կողմից «Ջրվեժ» անտառապարկում հանրային-մշակութային և սպորտային հանգստի գոտի կազմակերպելու նախագիծը ՇՄԱԳ-ի դրական եզրակացություն է ստացել։

Այս տարվա օգոստոսին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել կազմակերպության ներդրումային ծրագրին և կառուցապատման նպատակով անտառապարկում 23.3 հա հողամաս տրամադրել 50 տարի ժամկետով։ Կազմակերպությունը պետք է ներդնի 20․9 մլրդ դրամ (մոտ 55 մլն դոլար) և 13 տարում կառուցի բազմաֆունկցիոնալ մարզական ավան, այդ թվում՝ 600 տնակներ, լողավազան, սպորտդահլիճներ, թենիսի կորտեր, լեռնադահուկային ուղիներ, բուգել ճոպանուղի, արհեստական ձյան համակարգ և այլն։

Ըստ նախագծի՝ յուրաքանչյուր տնակի համար անհրաժեշտ կլինի հարթեցնել 110-120 մ² հողատարածք։ Տնակների հավաքումը նախատեսվում է ոչ անտառածածկ տարածքներում։ Կազմակերպությունը պարտավորվել է նաև տնկել 20 հազար ծառ։

Նախագծում նշված է, որ մարզական ավանում կանցկացվեն Համահայկական ամառային և ձմեռային խաղերը։ Նշենք, որ մինչ օրս Համահայկական խաղերը կազմակերպվել են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում, Ջերմուկում և այլն։

Ուշագրավ է, որ «Ջրվեժ» անտառպարկը հատուկ պահպանվող տարածք է, պատկանում է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ին։ Անտառպարկի բնական ֆլորան կազմված է ավելի քան 300 բարձրակարգ ծաղկավոր բուսատեսակներից, այստեղ աճում են նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և անհետացող 21 բուսատեսակներ՝ սոսի արևելյան, գիհի բազմապտուղ, գիհի կազակական, նշենի սովորական և այլն:

«Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ-ն նախագծով պարտավորվել է բարեկարգման տարածքներում ՀՀ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների հայտնաբերման դեպքում՝ տեղեկացնել «Ջրվեժ» անտառպարկին, նախօրոք առանձնացնել հատուկ պահպանման գոտի՝ բույսերը տեղափոխելու և վերատնկելու համար։

 

Գայանե Խաչատրյան