Անհետ կորած զինծառայողների հարազատներին 7 ժամ սպասեցնելուց հետո ընդունել է ԶՈւ ԳՇ պետը․ ինչ է ասել Ասրյանը

Լուրեր

04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
Բոլորը

Պաշտպանության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող անհետ կորածների հարազատներին երեկվա ակցիայի մեկնարկից ավելի քանի 7 ժամ անց ընդունել է ԶՈւ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը։

Հանդիպմանը մասնակից ծնողներից մեկը Factor.am-ի հետ զրույցում պատմեց, որ Ասրյանը խոստացել է հանդիպումները շարունակական դարձնել։ Մեր հարցին՝ արդյոք հանդիպումն իրենց բավարարե՞լ է, անհետ կորածի ծնողը կարճ արձագանքեց․ «Մեզ մեր երեխեքն են պետք»։

Ըստ անհետ կորած զինծառայողի հարազատի՝ բարձրացրել են բոլոր հարցերը, սակայն Էդուարդ Ասրյանը մանրամասներին չի տիրապետել՝ նշելով, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ չի զբաղեցրել ԳՇ պետի պաշտոնը։ Թե երբ տեղի կունենա ծնողների հետ հաջորդ հանդիպումը, հստակ օր չի նշվել։

«Գուցե առաջիկայում կրկին հանդիպում լինի, շատ հարցեր ենք բարձրացրել, տեսնենք՝ ոնց կլինի»,- ասաց ծնողը՝ առանց մանրամասներ հայտնելու։

Հիշեցնենք, որ երեկ ժամը 12։00-ից անհետ կորած զինվորների հարազատները բողոքի ակցիա էին անում Պաշտպանության նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։ Նախարարությունից նախ ասել էին, որ ծնողներին կարող է ընդունել Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ապա, երբ ծնողները հրաժարվեցին հանդիպել վերջինի հետ, առաջարկել էին հանդիպել ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյանի հետ։

Ծնողներն ասում էին, որ Արման Սարգսյանի հետ հանդիպումներ ունեցել են, որոնք, սակայն, արդյունավետ չեն եղել, թեև Սարգսյանը նաև գերիների, պատանդների և անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալն է։

Նախարարության շենքի դիմաց իրավիճակը պարբերաբար լարվում էր․ մի պահ անգամ քաշքշուկ եղավ ծնողների և ռազմական ոստիկանների միջև։ ՊՆ շենքի մոտ բերվեցին հավելյալ ոստիկանական ուժեր։ Ապա վատացավ անհետ կորած զինվորներից մեկի հարազատ Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը։ Ծնողները շտապօգնություն կանչեցին, սակայն Ղուկասյանը հրաժարվեց բուժհաստատություն տեղափոխվել։

Ծնողները ՌՈ ծառայողների հետ կանգնել էին հսկիչ անցագրային կետի դիմաց և հայտարարում էին, որ որևէ մեկի ներս չեն թողնելու, բացի հերոսների հարազատներից, որոնք նախարարությունում հանդիպումներ ունեին։

Նշենք նաև, որ ծնողները հայտարարել էին՝ եթե ԶՈւ ԳՇ պետը չընդունի իրենց՝ կդիմեն կտրուկ քայլերի՝ փողոց կփակեն։

Ի դեպ, Պաշտպանական գերատեսչությունն այսօր հաղորդագրություն է տարածել՝ պնդումով, որ ակցիայի ընթացքում բիրտ ուժի կիրառման դեպք չի արձանագրվել:

«Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել (տեսանյութերն առկա են), ինչին ի պատասխան՝ ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Սեպտեմբերի 27-ին էլ՝ 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցին անհետ կորածների հարազատները դարձյալ նախարարության շենքի դիմաց էին՝ նույն պահանջով։ Սակայն այդ օրը նրանց փոխանցել էին, որ հանդիպում կարող են կազմակերպել միայն երկուշաբթի։ Ստացվում է՝ ծնողները երեկ ողջ օրն անցակցրին ՊՆ հսկիչ անցագրային կետի դիմաց, սակայն միայն օրվա վերջում պաշտպանական գերատեսչությունից ընդունեցին նրանց։

Ըստ ՔԿ պաշտոնական տվյալների՝ 2020 թվականի պատերազմի հետևանքով անհայտ է 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

 

Արփի Հակոբյան