Բաքուն ԱՊՀ խաղերի բացման միջոցառումն օգտագործել է՝ հակահայկական տարրերով շոու բեմադրելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
Բոլորը

Ադրբեջանում Գյանջա քաղաքի մարզադաշտում նախօրեին տեղի է ունեցել ԱՊՀ 3-րդ խաղերի բացման արարողությունը, որին մասնակցել են երկրի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան։

Բաքուն սպորտային միջոցառումը քաղաքականացրել է՝ այն վերածելով հակահայկական տարրերով համեմված շոուի։ Մասնավորապես, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, թատերական ներկայացման մի մասը նվիրված է եղել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմին ու դրանում հաղթանակին։ Ներկայացվել է Ալիևի «բռունցքը» խորհրդանշող «Երկաթե բռունցքի» արձանը՝ որպես 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի խորհրդանիշ, ցուցադրվել է 44 թիվը։

Այս խաղերին մասնակցում են ԱՊՀ երկրների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, ինչպես նաև Թուրքիայի, Պակիստանի, Օմանի, Կուբայի և Քուվեյթի  մարզական պատվիրակությունները։

Հավելենք, որ Հայաստանը նույնպես ԱՊՀ անդամ է, սակայն չի մասնակցում միջոցառմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի