«Լոպեսի ֆանատը չեմ, բայց կարծում եմ`մեր երկիրն արժանի է, որ նման մասշտաբի աստղ գա մեզ մոտ»․ Գիսանե Պալյան

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

«Միանշանակ, կողմնակից եմ Լոպեսի`Հայաստան բերելուն: Ես նրա ֆանատը, երգերի երկրպագուն չեմ, բայց կարծում եմ`մեր երկիրն արժանի է, որ նման մասշտաբի աստղ գա մեզ մոտ: Լոպեսը տուրով էր եկել, ինչո՞ւ ոչ`Երևանում էլ եղավ, գիտեմ, որ շատ զբոսաշրջիկներ են եկել, իրենք էլ այստեղ ծախս կանեն, կծանոթանան երկրին, շատ հավանական է`հետո էլի գան»,- Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում երաժիշտ, երգահան Գիսանե Պալյանը` անդրադառնալով երեկ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի ունեցած համաշխարհային փոփ-աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգին:

Նրա խոսքով` համերգի վրա ծախսված 6 մլն դոլարն, իսկապես, մեծ գումար է, բայց բիզնես-հաշվարկն էլ իրեն արդարացրել է. «6 միլիոնով, իրոք, շատ խնդիրներ կարող էին լուծվել, բայց մենք էլ պետք է ընկալենք, որ նա համաշխարհային գերաստղ է, չի կարող 100 դոլարով գալ: Եվ հետո, Լոպեսն «Ինստագրամ»-ում 247 մլն հետևորդ ունի, «Ֆեյսբուք»-ում`60 մլն, սթորի բաժնում նշել է, որ Երևանում է, այդքան մարդ տեսավ, որ Հայաստան է եկել, ի՞նչ վատ է»,- ասում է Empyray ռոք խմբի երաժիշտը:

Նա անդրադառնում է նաև այն քննադատություններին, որոնք ուղղված են փոփ-աստղի բեմական համարձակ զգեստներին և ձայնային տվյալներին. «Մենք Լոպեսին տեսանք նաև բեմից դուրս, շատ նորմալ հագուստով: Մարդիկ խառնում են բեմական և առօրյա հանդերձանքը:

Որոշներն էլ ասում են` երգել չգիտի, ինչո՞ւ եք բերել: Բայց Լոպեսն առաջին հերթին պարուհի է, իր պարագայում ձայնը երկրորդական է, շոուն բավական դիտարժան էր, Լոպեսն էլ ո՛չ Ադելն էր, ո՛չ էլ` Սելին Դիոնը, որ ձայնային հզոր տվյալներ ցույց տար: Մարդիկ էլ չէին գնացել Լոպեսի համերգին`բարձրաճաշակ երաժշտություն լսելու, գնացել էին պարելու, «տժժալու», լավ ժամանակ անցկացնելու»,- մեկնաբանեց Գիսանե Պալյանը:

Նշենք, որ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան է ժամանել շուրջ 15 հազար հանդիսատես։ Ընդհանուր առմամբ՝ միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ։

Աննա Բաբաջանյան