Փաշինյանին «դավաճան» և «վիժվածք» անվանելու համար Վարուժան Ավետիսյանի որդու գործը նոր քննության է ուղարկվել

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սասնա ծռեր» խմբի անդամ, ՊՊԾ գնդի գրավման գործով ազատազրկված Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի գործի քննությունը կվերսկսվի․ Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի բողոքը և բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործն ուղարկել նոր քննության։

Հիշեցնենք՝ նախորդ տարվա նոյեմբերին դատարանը վճռել էր ավելի քան կես մլն ՀՀ դրամի՝ 525 հազար դրամի չափով տուգանել Դավիթ Ավետիսյանին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «դավաճան» և «վիժվածք» ասելու համար։

Հիշեցնենք՝ միջադեպը տեղի էր ունեցել 2024-ի հունիսի 30-ին․ ինչպես Factor TV-ին պատմել էր Դավիթ Ավետիսյանը, ինքն ու ընկերուհին զբոսնելիս են եղել Անգլիական այգում, երբ նկատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին։

«Մոտեցա բրթեցի, մի քայլ հետ գնաց ու իմ սրտի խոսքն ասացի․ ասացի՝ զոհված ընկերներիս համար պատասխան ես տալու։ Էդ ժամանակ ձեռքերիցս բռնեցին թիկնապահները, Փաշինյանը մոտեցավ ու ասեց՝ եթե ուզում ես, կարող ենք կազմակերպել, գաս՝ խոսենք առանձին։ Ասեցի՝ քեզ հետ խոսելու բան չկա, դու ուղղակի պատասխան ես տալու։ Թիկնապահները պառկեցրին ինձ, նրանցից մեկը ձեռքը դրեց բերանիս, որ ձայն չհանեմ, շունչս սկսեց կտրվել»,-  պատմել էր նա։

Դավիթ Ավետիսյանին բռնի ուժով բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանության բաժին, որտեղ փաստաբան Արայիկ Պապիկյանի հետ քննիչի աշխատասենյակի առաջ անցկացրել են ավելի քան 5 ժամ։ Փաստաբանի խոսքով՝ ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագիր է կազմվել, որտեղ նշվել է, որ Դավիթը, մոտենալով վարչապետին, հայհոյել է նրան․

«Անվանել էր՝ «դավաճան» և «վիժվածք», սակայն դատաքննության ընթացքում մենք լեզվաբան-փորձագետի եզրակացություն էինք ներկայացրել, որտեղ նա նշել էր՝ այդ բառերը, ըստ հայոց լեզվի, հայհոյանք չեն»,- Factor TV-ի հետ զրույցում նշել էր Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Միջադեպի հետևանքով՝ ոստիկանությունից ստացված հաղորդման առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի առաջի մասի հատկանիշներով՝ խուլիգանություն, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքով կամ անպարկեշտ արտահայտություններով խափանելով։ Հոդվածը սահմանում է, որ, եթե անձը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է պատիժ՝ տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքով՝ 80-ից 150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Փաստացի, Դավիթ Ավետիսյանի նկատմամբ կիրառվել էր տուգանքը․ թե ինչ նոր դատական ակտ կկայացվի նոր քննության արդյունքում, պարզ կդառնա դատաքննության ավարտից հետո։

Ռոզա Վարդանյան