«Դա տեղի չի ունենա». Իսրայելի ԱԳ նախարարը՝ Գազայի հրադադարի և Պաղեստին պետության ճանաչման մասին

Լուրեր

10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իսրայելը չի զիջի Գազայում պատերազմը դադարեցնելու ճնշմանը, և այլ երկրները չեն ստիպի նրան ճանաչել Պաղեստինի պետությունը»,- արտերկրի լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը, գրում  է The Times of Israel-ը։

Նա քննադատել է պատերազմը դադարեցնելու համար Իսրայելի վրա «միջազգային ճնշման աղավաղված արշավը», որի արդյունքում «Գազայում իշխանության գլուխ կմնա ՀԱՄԱՍ-ը»։

«Դա տեղի չի ունենա։ Անկախ նրանից, թե որքան ճնշում կգործադրվի Իսրայելի վրա»,- ասել է Սաարը։

Նա նշել է, որ ճնշման արշավի երկրորդ նպատակը Իսրայելին երկու պետությունների լուծում պարտադրելն է: «Այսօր պաղեստինյան պետության ստեղծումը ՀԱՄԱՍ-ի պետության ստեղծումն է: Ջիհադիստական պետության։ Դա տեղի չի ունենալու»,- ասել է Իսրայելի ԱԳ նախարարը։

Սաարը մեղադրել է եվրոպական կառավարություններին այն բանում, որ նրանք թույլ են տալիս, որ իրենց քաղաքականությունն ազդվի իրենց «հսկայական մահմեդական բնակչության» կողմից, և Իսրայելը զոհաբերվի այս ընտրազանգվածին հանգստացնելու համար։

«Իսրայելը չի լինի 21-րդ դարի Չեխոսլովակիան», – ասել է նա՝ նկատի ունենալով եվրոպական տերությունների կողմից 1938 թվականին նացիստական Գերմանիայի կողմից Սուդետյան երկրամասի անեքսիային համաձայնությունը՝ Ադոլֆ Հիտլերին հանգստացնելու նպատակով։

«Մենք չենք զոհաբերի մեր սեփական գոյությունը հաշտեցման կողմնակից երկրների համար։ Մենք չենք հրաժարվի մեր հիմնական շահերից որոշակի երկրներում ներքին քաղաքականության համար, որոնք կորցրել են իրենց փողոցների նկատմամբ վերահսկողությունը»- ասել է Իսրայելի ԱԳ նախարարը։

Նա հավելել է, թե Իսրայելի վրա ճնշումն «ուղղակիորեն խաթարում է ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի և պատանդների հետ կապված գործարքի հնարավորությունները» և ավելի հավանական է դարձնում ռազմական էսկալացիան։

«Միջազգային ճնշումը չպետք է լինի Իսրայելի վրա։ Այն պետք է լինի ՀԱՄԱՍ- վրա»,- հայտարարել է Սաարը։

Հավելենք, որ Ֆրանսիան հայտարարել է, որ իսրայելցիների և պաղեստինցիների միջև երկու պետությունների լուծմանն այլընտրանք չկա։

«Միայն քաղաքական, երկու պետությունների լուծումը կօգնի արձագանքել իսրայելցիների և պաղեստինցիների խաղաղության և անվտանգության մեջ ապրելու օրինական ձգտումներին։ Այլընտրանք չկա», – եռօրյա հանդիպման սկզբում ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

Համաժողովից մի քանի օր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ  հայտարարել էր, որ սեպտեմբերին պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետականությունը, ինչը առաջացրել է Իսրայելի և Միացյալ Նահանգների ուժեղ դիմադրությունը։

Ֆրանսիան հույս ունի, որ Մեծ Բրիտանիան ևս կհետևի իր օրինակին: Ուրբաթ օրը բրիտանացի ավելի քան 200 պատգամավոր  աջակցություն էին հայտնել գաղափարին, սակայն վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Պաղեստինի պետության ճանաչումը «պետք է լինի ավելի լայն ծրագրի մաս»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի