Լենինգրադի մարզի վրա հարձակման պատճառով հետաձգվել են թռիչքները Պուլկովոյում

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Կիրակի առավոտյան՝ հուլիսի 27-ին, Լենինգրադի մարզում հարձակման ենթարկված անօդաչու թռչող սարքերի բեկորները ընկել են Գատչինայի, Լոմոնոսովի և Կինգիսեպի շրջաններում, Վոյսկովիցկի բնակավայրում, ինչպես նաև Պրիմորսկում գտնվող արդյունաբերական գոտու տարածքում։ Այդ մասին տեղեկացրել է նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։

«Լոմոնոսովի շրջանում՝ ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով, տուժել է մի կին։ Դեպքի վայրում հրշեջ ծառայությունները մարում են հրդեհը Լոմոնոսովի շրջանի Բոլշայա Իժորա բնակավայրում գտնվող երեքբնակարանանի տանը»,-հավելել է նա՝ նաև նախազգուշացնելով, որ մարզի տարածքում հնարավոր է «բջջային ինտերնետի ազդանշանի մասնակի նվազում»։

Պուլկովոյի օդանավակայանում մոսկովյան ժամանակով ժամը 07:30-ից ուժի մեջ են մտել ինքնաթիռների ընդունման և ուղարկման ժամանակավոր սահմանափակումներ։ Արդյունքում տասնյակ թռիչքներ հետաձգվել կամ չեղարկվել են՝ Telegram-ալիք Baza-ի տվյալներով՝ ավելի քան 100։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հուլիսի 27-ի գիշերը խոցվել կամ ճնշվել է 99 ուկրաինական անօդաչու սարք։ Բրյանսկի մարզում խոցվել է 36, Սմոլենսկիում՝ 21, Կալուգայի մարզում՝ 10, Վոլգոգրադի և Ռոստովի մարզերում՝ յուրաքանչյուրը 9, Վորոնեժի և Կուրսկի մարզերում՝ 2-ական, իսկ Մոսկվայի, Նիժնի Նովգորոդի, Օռլովի և Տամբովի մարզերում՝ 1-ական։ Մյուսները խոցվել են Սև ծովի վրայով և բռնակցված Ղրիմում։ Լենինգրադի մարզի մասին ՊՆ հաղորդագրության մեջ հիշատակում չկա։

Տարածաշրջանային իշխանությունների փոխանցմամբ՝ Պուլկովոյից բացի, թռիչքների անվտանգության նկատառումներից ելնելով, ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել նաև Վոլգոգրադի, Նիժնի Նովգորոդի, Պսկովի և Կալուգայի օդանավակայաններում։

Նահանգապետ Անդրեյ Բոչարովի հաղորդմամբ՝ Վոլգոգրադի մարզում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով խախտվել է երկաթուղային հոսանքամատակարարման ցանցը Օկտյաբրսկի շրջանում։ Ժուտովո կայարանում ընկած բեկորների պատճառով հետաձգվել են երկու հեռավոր ուղղության գնացքներ՝ «Կազան – Նովոռոսիյսկ» և «Ադլեր – Կիրով», իսկ մեկ մերձքաղաքային գնացք չեղարկվել է։ ԱԹՍ հարվածներ են հասցվել Ժուտովոյում՝ Օկտյաբրսկի շրջանի նավթաբազայի մոտակայքում գտնվող ենթակայանին։ Ալիքը հրապարակել է հրդեհի լուսանկարներ ու տեսանյութեր՝ տրամադրելով կոորդինատները, սակայն այս տեղեկատվությունը դեռևս պաշտոնական հաստատում չի ստացել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վոլգոգրադի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով վնասվել է երկաթուղային գծերը հոսանքով ապահովող ենթակայանը։ Գուբերնատոր Բոչարովը հաստատել է հարձակման փաստը, սակայն նշել է, որ հակաօդային պաշտպանությունը «գործել է նորմալ ռեժիմով»։

Վոլգոգրադի մարզի օբյեկտները Ուկրաինայի զինված ուժերի թիրախ են դարձել նաև ավելի վաղ՝ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի մեկնարկից հետո։ Հունիսի վերջին Ուկրաինայի զինուժը հայտնել էր Մարինովկա ռազմաօդային կայանի հաջողված ԱԹՍ հարձակման մասին։ Այն գտնվում է Օկտյաբրսկու հարևան Կալաչևսկի շրջանում։ Ըստ այդ հաղորդագրության՝ հարվածների արդյունքում ոչնչացվել են երկու Су-34 կործանիչներ, ևս երկուսը՝ վնասվել։