«Եթե խաղաղ ընդվզման քայլերը բռնի միջոցներով ճզմվում են, քաղաքացուն մնում է բռնության դեմ բռնությամբ հանդես գալ». Ենգոմշյան

Լուրեր

12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
Բոլորը

«Եթե խաղաղ ընդվզման քայլերը բռնի միջոցներով ճզմվում են, քաղաքացուն մնում է բռնության դեմ բռնությամբ հանդես գալ». այս մասին ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաք-երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեպքերից հետո անազատության մեջ էր հայտնվել նաև Ենիգոմշյանը։ Ալեք Ենիգոմշյանի խոսքով՝ հուլիսի 17-ից հետո ստեղծված ջրբաժանն այսօր ևս առկա է: «ՀՀ-ում չկա մի քաղաքական ուժ, որը հոդաբաշխ ձևով կարող է ներկայացնել այս վարչախումբը հեռացնելու այլ միջոց»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ի վերջո խմբի անդամներն ապստամբնե՞ր էին` Ենիգոմշյանն ասաց․ «Եթե կա ժողովրդի ծոցից ելած իշխանություն, ու դու զենք ես բարձրացնում այդ իշխանության վրա, ապա դա անընդունելի է
.ՀՀ-ում չկա ՀՀ քաղաքացիների իշխանություն»։

Ինչ վերաբերում է գունդը գրավելու և դրա հետագա գործողություների հետևանքով սպանված երեք ոստիկաններին, ապա Ենիգոմշյանն ասաց, որ գունդը գրավելու ժամանակ սպանվել է միայն մեկ ոստիկան․ «Ցավոք, գնդապետ Վանոյանը մահացել է գունդը գրավելու ժամանակ, իսկ մյուս երկու ոստիկանների մահը պետք է ապացուցվի, թե ինչ պայմաններում են կյանքը կորցրել, այդ մեղադրանքները դեռևս պետք է ապացուցվեն․ այս պահին մյուս երկու ոստիկանները «Սասնա ծռերի» զոհերը չեն»։