Ես չեմ զղջում որդուս արածի համար, ինչ արել են Սասնա ծռերը, ճիշտ են արել․ Լաուրա Հովհաննիսյան
Քաղաքականություն
17.07.2017 | 20:19Սասնա ծռեր խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի մայրը՝ Լաուրա Հովհաննիսյանը, նախօրեին Ռուսաստանից ժամանել է Հայաստան և այսօր տեսակցել է որդու հետո։
Տիկին Լաուրան, ով մասնակցում է Ազատության հրապարակում այս պահին ընթացող երթին, Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ չի զղջում որդու արածի համար և գտնում է, որ Սասնա ծռերի քայլը ճիշտ է եղել։