Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության ստորաբաժանումների և ռազմական հետախուզության սպաների նկատմամբ

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության (Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության) երեք ստորաբաժանումների և ռազմական հետախուզության 18 սպաների նկատմամբ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պատժամիջոցների տակ գտնվող անհատներն ու ստորաբաժանումները «չարամիտ կիբերհարձակումների երկար պատմություն ունեն, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում», ասվում է բրիտանական կառավարության հայտարարության մեջ։

Լոնդոնը հրապարակել է պատժամիջոցների տակ գտնվող 18 անձանց անուններից բաղկացած ցանկ։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարում է, որ 2022 թվականին 26165 ստորաբաժանումը, որը պատժամիջոցների տակ է, առցանց հետախուզություն է իրականացրել Մարիուպոլի վրա հրթիռային հարվածներ պլանավորելու համար, այդ թվում՝ Մարիուպոլի թատրոնը ոչնչացրած հարվածը, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ։

Պատժամիջոցները վերաբերում են նաև Գլխավոր հետախուզական վարչության այն սպաներին, որոնք պատասխանատու են Յուլիա Սկրիպալի սարքը X-Agent անունով վնասակար ծրագրի միջոցով կոտրելու համար: Մեծ Բրիտանիայի կառավարության տվյալներով՝ սա տեղի է ունեցել Յուլիա և Սերգեյ Սկրիպալներին Սոլսբերիում «Նովիչոկ» նյարդային թունավոր նյութով սպանելու ձախողված փորձից հինգ տարի առաջ։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պնդում է, որ Ռուսաստանը թիրախավորում է լրատվամիջոցները, հեռահաղորդակցությունը, քաղաքական և ժողովրդավարական ինստիտուտները, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքները։

«ԳՌՈՒ-ի լրտեսները արշավ են մղում՝ Եվրոպան անկայունացնելու, Ուկրաինայի ինքնիշխանությունը խաթարելու և Մեծ Բրիտանիայի քաղաքացիների անվտանգությանը սպառնալու համար։ Կրեմլը չպետք է կասկածի տակ դնի. մենք տեսնում ենք, թե ինչ են նրանք փորձում անել կուլիսներում, և մենք դա չենք հանդուրժի»,- հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։

Վերջին ամիսներին Մեծ Բրիտանիան զգալիորեն ավելացրել է ռազմական ծախսերը՝ վերանայելով պաշտպանության նկատմամբ իր մոտեցումն աճող սպառնալիքների, այդ թվում՝ Ռուսաստանից, ինչպես նաև միջուկային և կիբերանվտանգության ռիսկերի ֆոնին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի