Շոլցի կառավարությունը շուրջ 590,000 եվրո է ծախսել գեղեցկության ծառայությունների համար

Լուրեր

10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
Բոլորը

Գերմանիայի կառավարությունը հարյուր հազարավոր եվրոներ է  ծախսել դիմահարդարների և ոճաբանների ծառայությունների վրա։ Այս մասին գրում է գերմանական BILD-ը։

Հրապարակման համաձայն՝ Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությունը գեղեցկության ծառայությունների համար վճարել է շուրջ  590 հազար եվրո։ Հաղորդվում է, որ Շոլցի կառավարությունը  2022 թվականից մինչև 2024 թվականի վերջը ծախսել է ավելի քան 538,000 եվրո դիմահարդարման, մազերի լաքի և այլնի վրա։

Լրատվամիջոցը գրում է, որ 2025 թվականի հունվարին, փետրվարին և մարտին հատկացվել  է ևս 50,000 եվրո․ և դա միայն դիմահարդարներին՝ վճարված հարկատուների միջոցներից։ Այս մասին ասվում է դաշնային կառավարության պատասխանում, որը տրամադրվել է Bild-ին։

Գերմանիայի նախկին  արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը  գլխավորում է ծառայություններից օգտվածների ցուցակը՝ 20,849 եվրոյով։ Դա նշանակում է օրական 248 եվրո ծախսվել է միայն դիմահարդարման համար։ Երկրորդ տեղում է նախկին կանցլեր Օլաֆ Շոլցը։ Նա 13,015 եվրո է ծախսել։

Էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը երեք ամիսների ընթացքում այս իմաստով ամենախնայողն է եղել։ Նրա նախարարությունը հայտնել է, որ երեք ամիսների ընթացքում ծախսել է 598 եվրո:

Կառավարության պնդմամբ՝ ոչ միայն նախարարներն են օգտվել, այլև համապատասխան նախարարությունները։

Շոլցի կառավարությունը  Գերմանիայում իշխանության էր  եկել 2021 թվականի դեկտեմբերին՝ փոխարինելով Անգելա Մերկելի կաբինետին։ Այս տարի  փետրվարին Գերմանիայում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կառավարությունը իր աշխատանքը սկսել է մայիսին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի