Զախարովան անդրադարձել է ԵՄ-ի կողմից Հայաստանին 2,5 մլրդ եվրոյի հատկացմանը

Լուրեր

10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
Բոլորը

ԵՄ-ի կողմից Հայաստանին ֆինանսավորման ավելացման խոստումը ստրկացման դասական օրինակ է։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հարցին, որ ԵՄ-ն պատրաստ է Հայաստանում ներդնել առնվազն 2,5 մլրդ եվրո դիմակայնության  ու տնտեսական նախաձեռնություններում ընդգրկելու համար (որի մասին հայտարարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան)։

«Երևի խոսքն այն գումարների մասին է, որոնք Բրյսուսելը մի անգամ չէ, որ խոստացել է տրամադրել Երևանին, հայ ժողովրդին։ Ինչպե՞ս է այս խոստումնը իրականացվում, պետք է հարցնել Երևանում, ստացե՞լ են նրանք այդ գումարները, թե՞ ոչ։ Մենք չենք պատրաստվում գրպաններին նայել։ Դա նրանց հարաբերություններն են եվրաինստոտւտների հետ։ Դա ժանրի դասական օրինակ է Եվրահանձնաժողովի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար՝ տալ առատաձեռն խոստումներ, ապա այդ ֆինանսական խոստումների սոուսի տակ ստրկացնել գործընթացներին՝ ստանալով օգուտներ»,- ասել է Զախարովան։

Նա ասել է, թե, իբր, ԵՄ-ի մանիպուլյացիներից է՝ խոստանալ մի գումար, տալ երկու անգամ պակաս, կամ ոչինչ չտալ։

Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ տնտեսական օգնությունը վաղուց դարձել է ԵՄ-ի համար լծակ՝ ազդելու երրորդ երկրների քաղաքականության վրա, միջամտելու նրանց ներքին գործերին։

Հիշեցնենք, որ Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ-ն վերահաստատել էր իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը  և երկարաժամկետ զարգացմանը՝ էական ֆինանսական և տեխնիկական օգնության միջոցով: «Գլոբալ դարպաս»՝ The Global Gateway ռազմավարության շրջանակում ԵՄ ներդրումները Հայաստանում ակնկալվում է հասցնել 2,5 միլիարդ եվրոյի՝ խթանելով ներառական աճը և կապակցվածությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի