Ուկրաինական ԱԹՍ-երը գրոհել են ՌԴ շրջանները․ Վորոնեժում բնակելի շենք է վնասվել, տուժածներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Բանտում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հուլիսի լույս 17-ի գիշերը հարձակվել են ՌԴ Վորոնեժ քաղաքի և արվարձանների վրա։ Այս մասին հայտնել է Վորոնեժի մարզի ղեկավար Ալեքսանդր Գուսևը, գրում է Meduza-ն։

Նրա տվյալներով՝ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են առնվազն հինգ անօդաչու թռչող սարք։ Վորոնեժի ձախափնյա հատվածում անօդաչու թռչող սարքի բեկորների՝ բազմահարկ շենքին հարվածի հետևանքով վիրավորվել են երեք անչափահասներ։ Գուսևը հայտնել է, որ 2009 և 2013 թվականներին ծնված պատանիները գլխի վնասվածքներ և քերծվածքներ են ստացել, նրանք հոսպիտալացվել են։ Վիրավորվել է նաև 2009 թվականին ծնված մի աղջիկ, նրան տեղում օգնություն են ցուցաբերել։

Չորս բնակարան է վնասվել. մեկում պատուհանի շրջանակը կոտրվել է, պատը՝ քանդվել, իսկ մյուսում՝ «ապակեպատման ամբողջականությունը խախտվել է»։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ հայտնել է, որ ՀՕՊ ուժերը խոցել են Ռուսաստանի մայրաքաղաք թռչող երեք անօդաչու թռչող սարք։ Նա այլ մանրամասներ չի հայտնել։ Վնուկովո օդանավակայանում գիշերը մեկ ժամով թռիչքների սահմանափակումներ են մտցվել, հայտնել է Ռոսավիացիան։

Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում նույնպես թռիչքների սահմանափակումներ են մտցվել: Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն տելեգրամի իր ալիքում գրել է, որ Կիրովի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ է մղվել։

Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանի Սմորոդինո գյուղում անօդաչու թռչող սարքը պայթուցիկ սարք է նետել մասնավոր տան վրա։ Այս մասին էլ հայտնել է մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։ Արդյունքում մեկ կին մահացել է։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի մարզերի ու բռնակցված Ղրիմի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 122 անօդաչու թռչող սարք։ Բրյանսկի մարզի վրա խոցվել է 43 անօդաչու թռչող սարք, Կուրսկի՝ 38, Օրյոլի՝ 10, Սմոլենսկի և Վորոնեժի՝ վեց, Բելգորոդի՝ հինգ, Կալուգայի, Մոսկվայի և Ղրիմի՝ երեք, Լենինգրադի և Լիպեցկի մարզերի՝ երկու,  Տուլայի՝ մեկ։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հուլիսի լույս 15-ի գիշերը նույնպես հարձակվել էին Վորոնեժի և տարածաշրջանի վրա։ Վերջին տվյալներով՝ տուժել է 27 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի