Անհապաղ վերանայել Լիանա Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը. «Հայաստան» խմբակցության 6 պատգամավոր երաշխավորագիր է ներկայացրել

Լուրեր

20.08.2026 | 23:01
«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի
20.08.2026 | 22:52
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 22:39
Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լիանա Հարությունյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը գրել է, որ այսօր՝ հուլիսի 15-ին, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Արեգնազ Մանուկյանը, Էլինար Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Իրինա Գասպարյանը և Աննա Գրիգորյանը ներկայացրել են այլընտրանքային խափանման միջոցի կիրառման երաշխավորագիր՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանին (դատավոր Արշակ Մաթևոսյան) և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին։

Возможно, это изображение отрывной талон и текстВозможно, это изображение отрывной талон и текст

«Երաշխավորագրի ներկայացման նպատակը դատարաններին հիշեցնելն է, որ վարույթն ամբողջությամբ գտնվում է նրաց վերահսկողության ներքո, ուստի անհրաժեշտ է անհապաղ վերանայել Լիանա Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, որի հետևանքով նա կալանավորված է իր մանկահասակ դստեր հետ միասին։

Այս պահին ամբողջ պատասխանատվությունն ու լիազորությունները գտնվում են թե՛ ազգային, և թե՛ միջազգային դատական ատյաններում։ Ազգային դատարանները լիովին իրավասու են հրավիրել անհապաղ դատական նիստ և խափանման միջոցը փոխարինել ներկայացված երաշխավորագրով՝ առանց լրացուցիչ ժամկետների։

Տեղեկացնեմ նաև, որ բազմաթիվ պատգամավորներ ցանկություն էին հայտնել ստորագրել Լիանա Հարությունյանի և նրա մանկահասակ դստեր կալանավորման վերաբերյալ երաշխավորագիրը։ Սակայն ֆիզիկական հնարավորությունների սահմանափակման պատճառով ստորագրումը տեղում հնարավոր չեղավ։
Նշված հանգամանքներից ելնելով՝ պատգամավորները կարող են իրենց երաշխավորագրերը ներկայացնել դատարանին՝ ուղարկելով դրանք դատարանի էլեկտրոնային հասցեին»,- գրել է Փոստանջյանը:

3 անչափահաս երեխաների մայր Լիանա Հարությունյանին կալանավորելու որոշումը վերջին օրերին սոցցանցերում ամենաշատ քննարկվող թեմաներից էր։ Մինչ այս էլ ամբաստանյալն ուշագնաց էր եղել դատարանի դահլիճում։

Լիանա Հարությունյանը կալանավորվեց, նրա հետ ՔԿՀ տեղափոխվեց նաև ամբաստանյալի երեխաներից ամենափոքրը՝ 8 ամսական աղջիկը, որտեղ անցկացրեց երկու օր։ Պաշտպանը պնդում էր՝ ոչ պատշաճ պայմանների և սննդի հետ կապված խնդիրների պատճառով փոքրիկի ինքնազգացողությունը վատացել էր, ինչի հետևանքով նա հիվանդանոցում էր հայտնվել։