Տիգրան Ավինյանը կտուգանվի՞ 2․5 մլն դրամով

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2․5 մլն դրամ տուգանքից խուսափելու համար 2025 թվականի հուլիսի 8-ին որոշում է կայացրել ապամոնտաժել համայնքային հողի վրա գտնվող նախկին բենզալցակայանի կառույցի մի մասը։ Խոսքը մայրաքաղաքի Հր․ Քոչար-Փափազյան փողոցում գտնվող բենզալցակայանի մասին է, որը պատկանում է «Սիվաս» ընկերությանը և մինչև 2023 թվականի մայիս շահագործում էր «Տիտան Օիլ» ընկերությունը։

Factor TV-ն անդրադարձել էր խնդրին՝ ներկայացնելով նախկին բենզալցակայանի կառույցի շուրջ առկա վեճը։ Ստուգումների արդյունքում հայտնաբերված բազմաթիվ խախտումների պատճառով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2022 թվականի նոյեմբերին որոշել էր դադարեցնել բենզալցակայանի գործունեությունը, 2023-ի մայիսին այն կապարակնքվել էր, հեռացվել էին բենզինի պահման տարաները։

Եվ միայն այժմ՝ 2025-ի հուլիսի 9-ին համայնքային հողի վրա գտնվող կառույցն ապամոնտաժվել է, այն էլ՝ ոչ ամբողջությամբ, այլ միայն բենզալցման տաղավարին կից կառուցված ծածկը։

Factor TV-ն դեռ այս տարվա մարտին քաղաքապետարանից հետաքրքրվել էր՝ ինչո՞ւ է Հր․Քոչար-Փափազյան խաչմերուկում նախկինում գործող «Տիտան» բենզալցակայանի կառույցը շարունակում կանգուն մնալ, երբ դադարեցվել է դրա գործունեությունը, առավել ևս, որ այն համայնքային հողի վրա է։

Քաղաքապետարանից պատասխանել էին, թե ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարույթում քննվում է քաղաքացիական գործ (ԵԴ2/44122/02/23)՝ Երևան համայնքն ընդդեմ «Սիվաս» ՍՊ ընկերության՝ պայմանագիրը դադարած ճանաչելու, պայմանագրերի առարկան կազմող (Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոց 32 հասցեում գտնվող շենքին հարող տարածք) հողամասերի՝ «Սիվաս» ՍՊԸ-ի վարձակալության իրավունքի և «Սիվաս» ՍՊ ընկերության՝ 10 քմ․ մակերեսով շինության նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու և շինության նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին։

Մինչդեռ, Factor TV-ն կադաստրային փաստաթղթերի ու Երևանի քաղաքապետի որոշումների ուսումնասիրությամբ պարզել էր, որ «Սիվաս»-ի վարձակալության պայմանագիրն ավարտվել է 2022 թվականին, իսկ նման դեպքում հողամասի վրա կառուցած շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է հողամասի սեփականատիրոջը, այսինքն՝ Երևան համայնքին։ Ըստ էության, այդ հիմքով էլ առաջին ատյանի դատարանը մերժել էր քաղաքապետարանի հայցն՝ այն համարելով առարկայազուրկ։ Սակայն քաղաքապետարանը, չհամաձայնելով դատարանի որոշման հետ, ըստ որի՝ տարածքն ու վրայի կառույցը լիովին համայնքային սեփականություն են, դիմել էր վերաքննիչ դատարան։ Ընդ որում՝ հիշեցնենք, պայմանագրով նշված հասցեն ու կառույցի փաստացի գտնվելու վայրը տարբեր են։

Բայց ստացվում է, որ թեև վերաքննիչում դատական գործը դեռ չի ավարտվել, Տիգրան Ավինյանը որոշել է քանդել բենզալցակայանի կառույցի մի մասը։ Այս քայլին նրան դրդել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Արազ Պապիկյանի 2025 թ․ հունիսի 6-ի գրությունը, որում մեջբերվում է Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը, ըստ որի՝ ինքնակամ կառույցները քանդելու, հողն ու գույքը նպատակային օգտագործելու պարտավորությունը համայնքի ղեկավարինն է, և տեղեկացվում է, որ ինքնակամ կառույցը քանդելու մասին որոշում չկայացնելը կամ դրա չկատարելը հանգեցնում է պատասխանատվության՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157․17-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ առաջացնում է 2-2․5 մլն դրամ տուգանքի նշանակում:

Ուշագրավ է, որ ինչպես երևում է Factor.am-ի լուսանկարներից, Տիգրան Ավինյանը մասնակի է կատարել իր պարտավորությունը և մասամբ է ապամոնտաժել ինքնակամ կառույցը։ Այս դեպքում հետաքրքիր է՝ կտուգանվի՞ քաղաքապետը, թե՞ ոչ։

 

Գայանե Խաչատրյան