ՀՅԴ-ի հետ այդպես են վարվում նաև Ադրբեջանի պահանջով․ բացառում եմ, որ զենք կիրառենք պետության դեմ․Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
Բոլորը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գառնիկ Դանիելյանը, Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին և իշխանության վարած քաղաքականությանը, պնդում է, որ Փաշինյանը նպատակադրված կերպով քայլեր է իրականացնում, որոնց վերջնական նպատակը «Հայաստանը թուրքական վիլայեթի կամ ադրբեջանական «գուբերնիայի վերածելն է»։

Դանիելյանի կարծիքով` իշխանության պահվածքն ուղղակիորեն վտանգում է պետականությունը։ Նրա խոսքով, ՀՅԴ-ի նկատմամբ այսօր վարվող քաղաքականությունը նույնպես թելադրված է Ադրբեջանի կողմից․ «ՀՅԴ-ի հետ այդպես են վարվում նաև Ադրբեջանի պահանջով։ Ես բացառում եմ, որ մենք զենք օգտագործենք պետության դեմ»։

Դանիելյանը համարում է, որ իշխանությունը հանձնարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին «մրոտել» իրեն և «ցեխ շպրտել»։ «Գուցե վաղը ասեն՝ մեկուսացրե՛ք Գառնիկ Դանիելյանին։ Եթե Սամվել Կարապետյանին կարող են ազատազրկել, ինչո՞ւ ինձ չպետք է անեն»,- հարցնում է նա։

Դանիելյանը, անդրադառնալով իշխանության կողմից հայտարարված հեղաշրջման փորձի կանխմանը, խոսեց ՔԿ-ի հրապարակած ձայնագրություններում հնչող դրվագի մասին, որտեղ խոսվում է երթևեկությունը կաթվածահար անելու համար ավտոմեքենաների վրա ներկ լցնելու մասին․ «Ներկով ակցիա է եղել․ ես, օրինակ, մեքենայիս վրա ներկ եմ լցնում՝ ցույց տալու, որ իշխանության ձեռքերն արյունոտ են։ Ո՞վ է ասում, թե ներկը երթևեկության ընթացքում պետք է լցվեր մեքենայի վրա։ Ներկը չի վառվում»։

Անդրադառնալով նույն գործի շրջանակներում հայտարարված տեղեկությանը, թե Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայր տարբեր մարդիկ են այցելել և գործողությունների պլան քննարկել, Դանիելյանն ասաց, որ հարյուրավոր մարդիկ այնտեղ են գնացել և բազմաթիվ քննարկումներ անցկացրել։

Դանիելյանը վստահ է՝ իշխանությունը շարունակելու է «իր և մյուս ընդդիմադիրների դեմ արշավները», սակայն ինքը պատրաստ է ցանկացած ճնշման ու պատասխանատվության։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան