«Անջատե՛ք ռուսական հեռուստաալիքները, արգելե՛ք «Սպուտնիկ Արմենիայի» գործունեությունը»․ բողոքի ակցիա ԲՏԱ նախարարության շենքի մոտ

Լուրեր

23.05.2026 | 11:24
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է
23.05.2026 | 11:10
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 23-ի դրությամբ
23.05.2026 | 10:37
Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է հայկական որոշ գինիների և կոնյակների վաճառքը Ռուսաստանում
23.05.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
Բոլորը

«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամներն ու մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են ռուսական պետական հեռուստաալիքներն անջատել հանրային մուլտիպլեքսից և կաբելային ցանցերից, իսկ «Սպուտնիկ Արմենիայի» գործունեությունն արգելել ՀՀ տարածքում։

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ հանրային մուլտիպլեքսով որևէ օտարերկրյա հեռուստաալիք չպետք է հերարձակվի։ Ըստ նրա ՝ գործող օրենքը հնարավորություն է տալիս ռուսական հեռուստաալիքներն անջատել հանրային մուլտիպլեքսից։

«Հարկատուների հաշվին հանրային մուլտիպլեքսում գործում են օտարերկրյա հեռուսաալիքներ, որոնք եթերային մակարդում վիրավորում են Հայաստանը։ Սա այլևս հատել է բոլոր ընդունելի սահմանները։ Մեր իշխանություններից պահանջում ենք անջատել այդ հեռուստաալիքներրը։ Այդ հեռուսաալիքներից տարածվող ատելության խոսքը մաս է այն հիբրիդային պատերազմի, որի մասին մենք անընդհատ խոսում ենք։ Հիբրիդային պատերազմի այդ գործիքները մենք բերել ենք և տեղակայել մեր սրտի կենտրոնում։ Ռուսաստանի պետական քաղաքականությունը թշնամաբար է տրամադրված հայկական պետականության նկատմամբ։ Նրանց ռազմավարական նպատակն է չեղարկել հայկական պետակությունը»,-նկատեց նա։

Արման Բաբաջանյանի կարծիքով՝ պետք է չեղարկել 2020 թվականի դեկտեմբերին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը։

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն էլ նշեց, որ Հայաստանում, իր ձևակերպմամբ, «ֆաշիստական պրոպագանդա» չպետք է լինի ցանկացած լեզվով։

«Հայաստանի կառավարությունն այլևս չպետք է է թույլ տա Ռուսաստանին մեզ վրա հարձակում գործել ներսից։ «Սպուտնիկ Արմենիայի» գործունեությունն արգելել ՀՀ տարածքում»,- տեսակետ հայտնեց նա։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծքիով էլ իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսևորեն և փակեն մեր երկրի տարածքում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքները։

«Ռուսաստանում անկախ հեռուստատեսություններ գոյություն չունեն և այդ երկրում գործող լրատվամիջոցները Կրեմլի քարոզչամիջոցներն են։ Իսկ Կրեմլի ռեժիմն ատելության խոսք տարածող է։ Այդ բովանդությունները սպառնալիք են ՀՀ անվտանգությանը։ Հարգելի՛ կառավարություն, ռուսական հեռարձակողները, որպես Կրեմլի քարոզչամիջոցներ սպառնալի՞ք են, թե՞ ոչ»,- հարց բարձրացրեց Սաքունցը։
Ելույթներից հետո ակցիա մասնակիցները սև ներկով խաչ քաշեցին իրենց հետ բերված հեռուստացույցերի վրա, որտեղ պաստառներով փակված են ռուսական հաղորդումներից որոշ դրվագներ։ Ակցիայի մասնակիցներն այնուհետև դրանք նետեցին աղբարկղը։

Հիշեցնենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն օրեր առաջ հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ հանրային մուլտիպլեքսը չպետք է սպասարկի օտարերկրյա քաղաքական օրակարգերը։

Այդ հաղորդագրութան մեջ նաև նշվում է, որ ՌԴ «ՌՏՌ-Պլանետա» և «Առաջին ալիք հեռուստաալիքները շարունակում են ներառել իրենց հաղորդումներում ապատեղեկատվություն, հասարակական լարվածություն հրահրող բովանդակություն՝ պարարտ հող ստեղծելով ֆիզիկական բռնության, հայհոյախառն վիրավորանքի ու ատելության համար։

«Հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար, Հայաստանի տեղեկատվական տարածքը պետք է զերծ լինի ցանկացած օտարերկրյա ուժի մանիպուլյատիվ, քարոզչական և սադրիչ ներգործությունից, ներքին քաղաքական իրավիճակին միջամտելու փորձերից։ Մեր առաջնային պարտականությունն է պաշտպանել հանրային շահը, ազգային արժանապատվությունը և ՀՀ քաղաքացիների՝ հավասարակշռված ու արժանահավատ աղբյուրներից տեղեկատվություն ստանալու իրավունքը»,- ասված է հաղորդագրությունում։

Ռուսաստանյան հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ և իշխանության հասցեին հնչեցված հայտարարությունների համար ԱԳՆ պաշտոնական հայտագիր են ներկայացրել ՌԴ ԱԳՆ-ին։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասախանի ժամանակ հայտարարել էր Արարատ Միրզոյանը։ Արտգործնախարարն Մոսկվայից հնչած այդ հայտարությունները որակել էր Հայաստանի ներքին գործերին բացահայտ միջամտություն։

«Ռուսաստանյան հանրային հեռուստաընկերության եթերում հնչել են անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ, այդ թվում անձնական բնույթի, այդ թվում ՀՀ ղեկավարության նկատմամբ։ Անմիջապես հետո նմանաբովանդակ արտահայտություններ եղել են ռուսաստանյան քաղաքական գործիչների՝ պատգամավորների և կառավարման մեծամասնության ներկայացուցիչների կողմից»,-ասել էր Միրզոյանը։

Մանյա Պողոսյան