ՌԴ-ն գիշերը 728 ԱԹՍ-ով հարձակվել է Ուկրաինայի վրա․ սա պատերազմի մեկնարկից ի վեր ռեկորդային թիվ է

Լուրեր

10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
Բոլորը

ՌԴ-ն լույս չորեքշաբթի գիշերը ռեկորդային թվով անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակվել է Ուկրաինայի վրա. արձակվել է 728 անօդաչու թռչող սարք, 13 «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը  առավոտյան հաղորդագրության մեջ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ըստ ուկրաինական կողմի՝ 718 օդային թիրախներ, այդ թվում՝ բոլոր յոթ «Իսկանդեր» թևավոր հրթիռները, խփվել կամ ճնշվել են ռադիոէլեկտրոնային պայքարի  միջոցներով։

Հարձակումների հիմնական թիրախը դարձել է Ուկրաինայի Վոլինի մարզի Լուցկ քաղաքը։ Քաղաքին հարվածել է մոտ 50 անօդաչու թռչող սարք և 5 հրթիռ։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Գրանցվել է չորս հարված, խոցված անօդաչու թռչող սարքերի և հրթիռների բեկորները ընկել են 14 վայրում։

Վոլինի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ռուդնիցկին հայտնել է, որ «գործնականում ամեն ինչ թռչում էր Լուցկի վրա»։ Նրա խոսքով՝ քաղաքի ձեռնարկություններից մեկի և ավտոտնակի կոոպերատիվի պահեստներում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։

Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմը նույնպես հայտնել է գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից իրականացված զանգվածային հարձակման մասին: Ըստ դրա ղեկավար Նիկոլայ Կալաշնիկի՝ Բրովարսկի շրջանում հարձակման հետևանքով վիրավորվել է 1980 թվականին ծնված մի կին, նախնական ախտորոշումը կրծքավանդակի փակ կոտրվածք է: Նա հոսպիտալացվել է:

Խերսոնում հուլիսի 9-ի առավոտյան ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով վիրավորվել են Դնեպրովսկի շրջանի երկու բնակիչ՝ 73-ամյա տղամարդ և 47-ամյա մի տղամարդ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է «Ռուսաստանի կողմից նոր լայնածավալ հարձակումը»։

«Մեկ օրվա ընթացքում ամենաշատ օդային թիրախները՝ 741 թիրախ. տարբեր տեսակի 728 անօդաչու թռչող սարք, որոնցից ավելի քան 300-ը «Շահեդներ»  և 13 հրթիռ՝ «Կինժալ» և «Իսկանդերներ»։ Թիրախների մեծ մասը խոցվել է», – գրել է նա։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հիմնական հարվածը հասցվել է Լուցկին։ Վնասներ են գրանցվել նաև Դնեպրի, Ժիտոմիրի, Կիևի, Կիրովոգրադի, Նիկոլաևի, Սումիի, Խարկովի, Խմելնիցկիի, Չերկասիի և Չեռնիգովի մարզերում։

«Սա ցուցադրական հարձակում է, և հատկապես հիմա, երբ խաղաղության հասնելու, կրակը դադարեցնելու այդքան շատ փորձեր են եղել, և միայն Ռուսաստանն է մերժում ամեն ինչ։ Եվս մեկ ապացույց, որ պատժամիջոցներ են անհրաժեշտ՝ ցավոտ պատժամիջոցներ նավթի դեմ, որը պատերազմի ավելի քան երեք տարվա ընթացքում Մոսկվայի ռազմական մեքենան փողով է լիցքավորում։ Երկրորդային պատժամիջոցներ նրանց դեմ, որոնք գնում են այս նավթը և հովանավորում սպանությունները», – նշել է Ուկրաինայի նախագահը։

Նա խոսքով՝ Ուկրաինայի դաշնակիցները գիտեն, թե ինչպես ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի այն «ստիպված լինի մտածել պատերազմը դադարեցնելու, այլ ոչ թե նոր հարվածների մասին», և կոչ է արել նրանց գործել։

Ռուսաստանի կողմից օդային հարձակումներից ամենալայնածավալը եղել էր հուլիսի 4-ին, երբ ռուսական զորքերն արձակել էին 550 անօդաչու թռչող սարք և հրթիռ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի