Դուք ավելի մեղադրական դիրքորոշում ունեք, քան մեղադրողը․ նախկին դատախազը՝ դատավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
Բոլորը

Արմավիրի մարզի դատախազության նախկին դատախազ Ապրես Գրիգորյանն իր գործով դատական նիստի ընթացքում այսօր ցանկանում էր իր նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը ավելի խիստ խափանման միջոցով՝ գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացնել, որպեսզի հնարավորություն ունենար 4 օրով դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից։

Գրիգորյանը դատարանին ներկայացրեց Վրաստանում հյուրանոց ամրագրելը հաստատող փաստաթուղթ։ Դատավոր Վարդգես Ստեփանյանը, սակայն, հայտնեց, որ դատարանն այժմ դատավարականն այլ փուլում է գտնվում, մեղադրյալի խափանման միջոցի հարցին արդեն նախկինում անդրադարձել է, իսկ եթե անհրաժեշտություն լինի, մեղադրյալի խափանման միջոցի հարցին կարող է անդրադառնալ լրացուցիչ նիստ հրավիրելով, ուստի՝ չի պատրաստվում խախտել քրեական դատավարության օրենսգրքով սահմանված գործողությունների հաջորդականությունը։

Մեղադրյալ Ապրես Գրիգորյանը նշեց, որ դատավորի գործողություններն իրեն հիմք էլ տալիս ամրապնդելու իր համոզմունքը, որ դատավորը կողմնակալ է իր նկատմամբ։

Նշենք, որ մայիսի 15-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում դատավոր Վարդգես Ստեփանյանը Գրիգորյանի պաշտպան Զոյա Սակովայի նկատմամբ սանկցիա կիրառեց արևային ակնոցը գլխից չհանելու համար, իսկ նախորդ նիստի ընթացքում դատավորը միջնորդությունը պաշտպանական կողմի ձեռքից վերցրել ու անձամբ էր ներկայացրել։

Ապրես Գրիգորյանը պահանջել է իրեն տրամադրել երկու նիստերի արձանագրություները, սակայն դատավոր Ստեփանյանը արձանագրություներից առաջինը հուլիսի 2-ին ուղարկել է պաշտպան Զոյա Սակովային, իսկ հաջորդ նիստի արձանագրությունն էլ տրամադրել է Գրիգորյանին։

Ապրես Գրիգորյանը դատարանին հայտնեց, որ պատրաստվում է բացարկի միջնորդություն ներկայացնել նրան, ուստի պետք է ունենա նիստերի արձանագրությունները, որպեսզի կարողանա համապարփակ կերպով ներկայացնել միջնորդությունը։

«Դուք ավելի մեղադրական դիրքորոշում ունեք, քան հանրային մեղադրողը»,- դիմելով դատավորին՝ ասաց Ապրես Գրիգորյանը՝ պնդելով, որ եթե անգամ դատավորն ի պաշտպանին տրամադրել է նիստի արձանագրություններից մեկը, ինքը ևս, որպես մեղադրյալ, իրսվունք ունի անվճար ստանալու նիստի արձանագրությունը։

Դատավոր Վարդգես Ստեփանյանը նշեց, որ Factor TV-ի լրագրողը ներկա է գտնվել և տեսանկարահանման միջոցով հրապարակել է այդ դատական նիստում տեղի ունեցող իրադաձությունները, որի արձանագրությունը պահանջում է Ապրես Գրիգորյանը, բայց,այնուամենայնիվ, ստիպված եղավ նիստը հետաձգել, որպեսզի մեղադրյալին տրամադրի նիստի արձանագրությունը։

Հիշեցնենք, որ Ապրես Գրիգորյանն, ըստ մեղադրանքի, տարեկան հայտարարագրերում ներկայացրել է կեղծ տվյալներ և թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալներ: Նա մեղադրանքը չի ընդունում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան