Ցանկացած մեկը, ով ձեռք կբարձրացնի ժողովրդի վրա, այն կկոտրվի․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
Բոլորը

«Աշխարհում տեռորիստներն ասոցացվում են վախկոտության, ճղճիմության, մարդկային ամենացածր արժեքների և, առհասարակ, անսկզբունքայնության հետ, որովհետև թույլ, ստոր, վախկոտ, նենգ, ողորմելի մարդը կարող է գնալ և տեռորիզմ իրականացնել: Վառ օրինակն այս դահլիճում, այս շենքում իրականացված «հերոսներն են», որոնք, ի դեպ, սերում են Դաշնակցությունից»,- այս մասին ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Ելույթի վերջում իշխանական պատգամավորը հայտարարեց, որ ամեն հանցագործի հասնելու է արդարադատությունը։

«Ցանկացած մեկը, ով ձեռք կբարձրացնի ՀՀ ժողովրդի վրա, նրա ձեռքը կկոտրվի: Ցանկացած մեկը, ով հայ ազգին կանվանի «անասուն», նրա լեզուն կչորանա: Ցանկացած մեկը, ով հետևորդներին կասի «էշ», այստեղ արդեն թող հետևորդները մտածեն»,- հայտարարեց նա։

Նշենք, որ ԱԺ-ն քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը։

Ավելի վաղ նիստում ելույթ ունեցավ Արթուր Սարգսյանը։ Նա հայտարարեց, որ ամեն ինչ որոշված է իրեն անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցում։

Ընդդիմադիր պատգամավորը հավելեց՝ պատրաստվում է 4 անչափահաս երեխաների, կնոջ հետ գնալ եկեղեցի, մոմ վառել և ինքնակամ ներկայանալ Քննչական կոմիտե։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան