Բաքվում քննարկել են ՀՀ-ի հետ սահմանի սահմանագծումն ու սահմանազատումը

Լուրեր

10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
Բոլորը

Բաքվում անցկացված «Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը ինքնիշխանության վերականգնումից հետո. առաջնահերթություններ և մարտահրավերներ» թեմայով Ադրբեջանի դիվանագիտական ​​​​ծառայության մարմինների ղեկավարների 9-րդ հանդիպման՝ «Կասպից ծով, սահմանների սահմանազատում, միջազգային պայմանագրեր» վեցերորդ պանելային քննարկման շրջանակում դիտարկվել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման  ծրագրերը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Ըստ հաղորդագրության՝ հիմնական զեկուցողը եղել է փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովը։

Քննարկվել են Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման վերաբերյալ առկա իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման ծրագրերը, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ միջազգային իրավական բազայի մշակման հարցերը։

Բացի այդ, տեղի է ունեցել «Դատական գործընթացների ռազմավարություններ» թեմայով պանելային քննարկում։ Ուշադրություն է դարձվել Ադրբեջանի կողմից նախաձեռնված միջազգային դատական գործընթացներին, իբր, «Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով կատարված բազմաթիվ հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց դեմ հարուցված դատական ​​գործերին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի