Բաքվում ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ նրան բողոք է ներկայացվել

Լուրեր

10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
Բոլորը

Այսօր Բաքվում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, հայտնել է գեչատեսչության մամուլի ծառայությունը։

Արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովի հետ հանդիպման ժամանակ ռուսական կողմին բողոք է հայտնվել երկու երկրների հարաբերություններին վնասող ոչ բարեկամական գործողությունների և քայլերի կապակցությամբ։

«Ռուսական կողմին հերթական անգամ տեղեկացվել է Եկատերինբուրգում հունիսի 27-ին ռուս իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների բնակության տներում անցկացված խուզարկությունների արդյունքում մեր երկու հայրենակիցների մահվան և վիրավորումների հասցնելու վերաբերյալ խորը մտահոգության մասին։ Նշվում է, որ միջադեպի ռուսական վարկածը հակասում է զոհված հայրենակիցների մարմինների վրա բռնության ակնհայտ հետքերին և փորձագիտական ​​​​եզրակացությանը: Ընդգծվել է, որ ռուսական լրատվամիջոցներում նկատվել է էթնիկ անհանդուրժողականություն՝ կապված խուզարկությունների հետ, և անընդունելի է ադրբեջանցիների նկատմամբ այնպիսի արտահայտությունների օգտագործումը, ինչպիսին է «էթնիկ հանցավոր խումբ»-ը,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվել է, որ Բաքուն ակնկալում է՝ Ռուսաստանը կանցկացնի իրավապահ մարմինների կողմից թույլ տրված խախտումների մանրակրկիտ և օբյեկտիվ հետաքննություն և կպատժի մեղավորներին։ Այս առումով նշվել է, որ ադրբեջանական կողմի դիրքորոշումը որպես Ռուսաստանի ներքին գործերին միջամտություն մեկնաբանելն անհիմն է։

Հայտարարվել է նաև, որ «Sputnik-Ադրբեջան»-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ռուսական կողմի մեկնաբանություններն անհիմն են, և որ ձեռնարկված միջոցառումներն իրականացվել են Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, և որ ներկայումս քննչական միջոցառումները շարունակվում են։

Նաև նշվել է, որ  անընդունելի են «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի՝ Ռուսաստանի օդային տարածքում խոցումից հետո անհրաժեշտ համարժեք միջոցներ չձեռնարկելը և իրական իրավիճակը խեղաթյուրելու փորձերը, որոնք անցյալ տարվա վերջից բացասաբար են ազդել հարաբերությունների վրա, ինչպես նաև ռուսական լրատվամիջոցներում մի շարք պաշտոնյաների և լրատվամիջոցների ներկայացուցիչների միջոցով Ադրբեջանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավը։ Ընդգծվել է՝ Բաքուն ակնկալում է, որ Ռուսաստանը կանցկացնի այդ աղետի լիարժեք և թափանցիկ հետաքննություն, կբացահայտի և կհետապնդի մեղավորներին, կվճարի փոխհատուցում զոհերին, և որ այս քայլերը մեծ նշանակություն ունեն երկկողմ հարաբերություններում բացասական տրամադրությունները վերացնելու համար։

Հանդիպման ժամանակ նաև նշվել է, որ վերջին 4-5 ամիսների ընթացքում ռուս հասարակական-քաղաքական գործիչների և լրատվամիջոցների կողմից Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Ադրբեջանի ժողովրդի դեմ ուղղված հայտարարություններն ու ելույթները երկկողմ հարաբերությունների վրա բացասաբար ազդող գործոններից մեկն են։

«Այսպիսով, դեսպանի ուշադրությանն է ներկայացվել, որ Ռուսաստանի Դաշնության վերոնշյալ գործողությունները հակասում են երկու երկրների միջև բարեկամության և փոխադարձ հարգանքի ոգուն, առաջացրել են լրացուցիչ լարվածություն և բացասաբար են անդրադառնում երկկողմ հարաբերությունների վրա։ Ռուսական կողմին կոչ է արվել ձեռնարկել համապատասխան միջոցներ մեր երկրների միջև երկկողմ հարաբերություններում լարվածությունն ու բացասական տրամադրությունները վերացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Մոսկվայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ ՌԴ ԱԳ նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ Բաքվի կողմից ռուսական կողմին բողոքի նոտա էր հանձնվել։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանին նոտա է փոխանցվել՝ ռուս լրագրողներին անհապաղ ազատ արձակելու պահանջով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի