Սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ Թրամփը պատրաստ է խստացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

Լուրեր

09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դաշնակիցներից, հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը ABC հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ նոր օրինագծի առաջխաղացմանը, գրում է Current time-ը։

«Երեկ առաջին անգամ նախագահը, երբ մենք գոլֆ էինք խաղում, ինձ ասաց, որ ժամանակն է առաջ մղել այս օրինագիծը»,- ասել է նա։

Սենատը պատրաստ է օրինագիծը քննարկել հուլիսի 7-ից հետո, երբ սենատորները վերադառնան արձակուրդից։

«Մենք առաջ կմղենք այս օրինագիծը, մեզ թույլատրվում է դա անել հուլիսին՝ Սենատի արձակուրդից հետո առաջին օրը»,- նշել է Գրեմը։

Նրա խոսքով՝ 100 սենատորից 84-ն աջակցել են նախաձեռնությանը։ Սենատորը բացատրել է, որ խոսքմ այն երկրների նկատմամբ 500 տոկոս արտահանման մաքսատուրքերի սահմանման մասին է, որոնք շարունակում են ապրանքներ գնել Ռուսաստանից և չեն օգնում Ուկրաինային: Թրամփը կարող է մաքսատուրքեր սահմանել, մասնավորապես, Չինաստանի և Հնդկաստանի նկատմամբ, որոնք, ըստ Գրեմի, «գնում են ռուսական նավթի 70%-ը»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 27-ին Մինսկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր Ստամբուլում բանակցությունների երրորդ փուլ անցկացնելու հարցում Մոսկվայի պատրաստակամության մասին։ Նրա խոսքով՝ հանդիպման թեման պետք է լինի «երկու կողմերից» հուշագրերի քննարկումը։

Հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցություններում ուկրաինական և ռուսական պատվիրակությունները համաձայնության էին եկել ծանր հիվանդ ռազմագերիների, 18-ից 25 տարեկան անձանց, զոհված զինվորների մարմինների փոխանակման վերաբերյալ՝ «6000-ը 6000-ի դիմաց» բանաձևով։ Կողմերը չեն քննարկել հուշագրերի նախագծերը։ Ռուսական կողմը փաստաթղթի իր նախագիծը ներկայացրել է միայն բանակցությունների օրը՝ չնայած Ուկրաինայի պահանջներին, մինչդեռ Կիևը փաստաթուղթը նախապես ուղարկել էր Մոսկվային։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Միացյալ Նահանգներին և Ուկրաինայի մյուս գործընկերներին ուժեղացնել պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի նկատմամբ՝ նրան ստիպելու համաձայնվել հրադադարի։

«Յուրաքանչյուր նման հրետակոծության դեպքում աշխարհը համոզվում է, որ պատերազմի երկարաձգման պատճառը Մոսկվայում է։ Ուկրաինան բազմիցս առաջարկել է հրադադար՝ և՛ լիակատար, և՛ օդային։ Այս ամենն անտեսվել է։ Ակնհայտ է, որ մենք պետք է շատ ավելի մեծ ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա՝ արդյունքների հասնելու և իրական դիվանագիտություն սկսելու համար։ Մենք սպասում ենք պատժամիջոցների ԱՄՆ-ից, Եվրոպայից և մեր բոլոր գործընկերներից։ Միայն Ռուսաստանի տնտեսության հիմնական ոլորտների դեմ լրացուցիչ պատժամիջոցները կստիպեն Մոսկվային դադարեցնել կրակը»,- հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի