Բաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով դատավարությունը
Քաղաքականություն
30.06.2025 | 13:46Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների և տարբեր պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը, որը նախագահում է դատավոր Զեյնալ Աղաևը։
Նախորդ նիստին, որը տեղի էր ունեցել հունիսի 24-ին, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել էր պետական մեղադրողների հարցերին։ Նա խոսել էր Արցախում «Հայաստան» համահայկական հիմնադրամի իրականացրած ծրագրերից, բանկային համակարգից, ԼՂ-ում մի շարք ընկերությունների գործունեությունից, նշել, որ չի տվել Գյանջա քաղաքը ռմբակոծելու հրաման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործերով հաջորդ նիստն էլ նշանակվել է հուլիսի 1-ին։ Նախորդ նիստում նա Բաքվի դատարանի կազմի դեմ առարկություն էր ներկայացրել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի